Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի մերժվել է. «Ա1+»

Փետրվար 18,2019 19:35

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԻՄ անդամ, իրավաբան Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ իրենց ղեկավարած համապատասխան կառույցների անգործության համար:

«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

Այսօրվա  նիստի մանրամասների հետ կապված Հայրապետյանն ասաց, որ դատարանը պատշաճ կերպով չի անդրադարձել իրենց կողմից բարձրացրած հարցերին, և կարծում է, որ դատարանը չէր կարող առանց հստակ պարզաբանում ստանալու այդպիսի որոշում կայացներ:

«Ոստիկանության, ՀՀ ոստիկանապետի ներկայացուցիչն ասում էր՝ մեր օրենսդրությունն էնպիսին է, որ անձը չի կարող ծանոթանալ իր հետ կապված օպերատիվ տվյալներին, թեկուզ և այդպիսի օպերատիվ տվյալներ կան, մինչև քրեական գործով արդարացման դատավճիռ չկայացվի»,- նիստից դրվագ է ներկայացնում փաստաբանը:

Հայրապետյանի կարծիքով՝ դրանից ստացվում է, որ ՀՀ-ում ցանկացած անձի կարող են գաղտնալսել, կարող են իրենց պատկանող գույքի մեջ գաղտնալսման սարքեր տեղադրել, հեռախոսային խոսակցությունները գաղտնալսել և հետո անպատեհ առիթ դեպքում առաջադրված մեղադրանքում օգտագործել:

«Բնականաբար չի կարող էսպիսի օրենք գոյություն ունենալ ժողովրդավարական երկրում, բացի այդ՝ սա մարդու իրավունքների և ազատությունների կոպտորեն ոտնահարում է, եթե այսպիսի օրենքով պետք է առաջնորդվի դատարանը»,- ընդգծում է նա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել