Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է խոչընդոտում, որպեսզի խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի գործը վերաբացվի

Փետրվար 18,2019 18:33

Խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի գործը ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ վերաբացվեց: Այսօր Արթուրի մոր՝ Իրինա Ղազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը «Նոյյան տապան» մամուլի ակումբում ներկայացրեց, քննչական մարմիններից սկսած, զինվորական կառույցներից վերջացրած, ինչպես են գործը կրկին փակուղի տանում, որպեսզի Արթուր Ղազարյանի մահվան հանգամանքներն այդպես էլ չբացահայտվեն: Մինչդեռ, ինչպես պարոն Պապիկյանն ասաց, գործը վերաբացելու ընթացքում նոր՝ այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որոնք գործի քննության ընթացքում բացակայել են:

Պապիկյանը նույնիսկ Լեռնային Ղարաբաղ է մեկնել, որտեղ Արթուրն է ծառայելիս եղել: Պարզել է, որ Արթուրին ծայրահեղ ծանր վիճակում ոչ թե Հադրութից են Երեւան բերել, ինչպես որ գործի նյութերում է ներկայացված, այլ՝ Ստեփանակերտից:

Ըստ նրա, Արթուր Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 21-ին, բայց իրենց տրամադրած փաստաթղթում նշված է, որ Արթուր գլխից հյուսվածքները վերցրել են դեկտեմբերի 20-ին են: Այսինքն՝ մահանալուց առաջ,ինչը ուղղակի չէր կարող տեղի ունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արայիկ Պապիկյանը նաեւ ասաց, որ գործը դեպի փակուղի է գնում եւ որ գործին առնչվող պետական կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի այն փակեն: Պաշտպանը գտնում է, որ բոլոր այն պաշտոնատար անձանց գործողություններին եւ անգործությանը, որոնք այս գործի հետ կապ են ունեցել, քրեաիրավական գնահատական պետք է տրվի:

«Բոլոր այն պաշտոնատար անձիք, որոնք, բացահայտորեն հրաժարվել են քննություն կատարել, իսկ մենք դա կապացուցենք, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»:

 

 

Aravot.am-ի հարցին, թե վարչապետի՝ Արթուր Ղազարյանի գործը վերաբացելու հանձնարարականից հետո, այն նաեւ Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության տակ էր, եւ գործին հետեւում էր ծառայության ղեկավարի խորհրդական Աշոտ Վանյանը, արդյոք այս խոչընդոտների մասին տեղյակ է ծառայությունը, տիկին Ղազարյանն ի պատասխան ասաց. «Ես շնորհակալ եմ պարոն Վանյանին, նա, հենց առաջին օրից մեր կողքին է, ինչ խնդիր լինում է անմիջապես լուծում է, սակայն խնդիրը համակարգային է, պետք է վերեւից ներքեւ փոխվեն, քանի որ բոլորի մատն էլ խառն է այս գործում՝ սկսած Սեյրան Օհանյանից, վերջացրած այսօրվա նախարարով, նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանով: Հենց մտանք քննչական բաժին, Բադալյան Յուրան, նայելով, գլուխը թափ տալով՝ իբր, էլի դո՞ւք: Այսինքն՝ եթե Բադալյան Յուրան իմ տղայի գործը կոծկել է, նա ինչպե՞ս պետք է օգնի այս անգամ: Մինչեւ իմ որդու դատաբժշկական եզրակացությունը նա գործը կարճել էր, էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Արայիկ Պապիկյանի մեկ այլ հարցմանն էլ  պաշտպանական բանակից ասում են ապացույցը ոչնչացված է, ՊՆ-ից ասում՝ այն բնակում է

Երբ նոր հարցում է կատարել պաշտպանության նախարարություն եւ
պաշտպանը այլ փաստաթղթերում էլ է հակադրություններ գտել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728