Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարգարայի ավագանու անդամ փոխտնօրեն. «Մեր գյուղը սահմանապահ գյուղ է»

Փետրվար 18,2019 16:35

Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կայացան ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մարգարայի միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ Նաիրա Մարտիրոսյանը, իրենց գյուղի բնակիչները սահմանապահներ են, քանի որ Մարգարան սահմանակից է Թուրքիային: Այստեղ հիմնականում մշեցիների սերունդներ են:

Տիկին Մարտիրոսյանի հավաստմամբ, գյուղում ընտրությունները միշտ էլ խաղաղ են անցնում, ավագանու այս ընտրություններին եւս միջադեպեր չեն գրանցվել: Ինքը եւս ավագանու թեկնածուներից մեկն էր, որն անցել է: 13-րդ թեկնածուներից ամենաշատ ձայներն է հավաքել եւ 3-րդ անգամ է ընտրվում:

Մարգարայի համայնքի ղեկավարի ընտրությունը հունիսին էր կայացել, որից հետո ավագանու 3 անդամներ ինքնաբացարկ են հայտնել, ու ավագանին լուծարվել էր, դրա համար էլ արտահերթ ընտրություններ կայացան:

Մեր զրուցակիցը նշեց, որ ինչպես ՀՀ բոլոր համայնքներում, այնպես էլ Մարգարայում կան խնդիրներ, որոնք լուծված են, կան նաեւ առաջնահերթության կարգով լուծման կարոտ հարցեր, որոնք առնչվում են, օրինակ` խմելու եւ ոռոգման ջրի հետ:

Քանի որ Նաիրա Մարտիրոսյանը Մարգարայի դպրոցի փոխտնօրեն է, նրանից դպրոցի մասին էլ հետաքրքրվեցինք: Պարզվեց, որ այս տարվանից ընդգրկված են ներառական կրթության ծրագրում, ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մեկ աշակերտ, որի հետ փորձում են տանն աշխատել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728