Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը լայնածավալ ինժեներական աշխատանքներ է կատարում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով». փորձագետ

Փետրվար 18,2019 15:38

Ռազմական հարցերով փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ ՀՀ-ի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը հակամարտության կողմ հանդիսացող որոշ երկրների եւ Սիրիայի իսլամիստների շրջանում ընկալվում է որպես թշնամական գործողություն, որովհետեւ Ռուսաստանի աջակցությամբ է իրականացվում: «Սիրիայի հայկական համայնքը չեզոք դիրքում էր, նրան որեւէ մեկը չէր «կպնում», իսկ հիմա ընկալվում է որպես Սիրիայի կառավարության աջակից: Հալեպի վրա մեծ գրոհ է պատրաստվում: Իսլամիստական մեծ խմբավորումները պատրաստվում են գրոհի, որի ժամանակ, մեծ հավանականությամբ, քիմիական զենք են օգտագործելու: Զոռով գրավում են միջազգային ահաբեկիչների ուշադրությո՞ւնը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հարցադրում արեց Վան Համբարձումյանը:

Նա հիշեցրեց, որ եվրոպական մի շարք երկրներում ահաբեկչական գործողությունների շղթա սկսվեց այն բանից հետո, երբ վերջիններս միացան ահաբեկիչների հակազդման գործողություններին՝ ներգրավվելով զինված հակամարտության մեջ: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն 2019-20թթ. մտադիր է Ռուսաստանից «Սու-30» կործանիչներ գնել, ​​փորձագետը համոզմունք հայտնեց, որ ավելի ճիշտ կլիներ ցամաքային հեռահար զինատեսակներ ձեռք բերել. «Ասում են՝ «Իսկանդեր» ունենք, բայց չունենք հրետանային հետախուզություն, որը թույլ կտա Ադրբեջանի ԶՈՒ տարածքում թիրախները հայտնաբերել»:

Վան Համբարձումյանը նաեւ նշեց, որ չնայած սահմանին հարաբերական անդորրին եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչերին՝ Ադրբեջանն օգտվում է առիթից. «Նա լայնածավալ ինժեներական աշխատանքներ է իրականացնում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ ամրակայում է դիրքերը, տեղադրում ժամանակակից հակադիվերսիոն համակարգեր՝ թուրք մասնագետների օգնությամբ: Այսպիսի յուրաքանչյուր պաշտպանական գործողություն իրականում հարձակման համար է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/631476340638769/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728