ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն