Փետրվարի 18-ին, ժամը 11:50-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ժամը 12:50-ին լճից դուրս են բերել «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., սեփականատեր՝ Մ. Մ.):
***
Ս. թ. փետրվարի 17-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Երևանյան լճում, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «BMW E328» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել Երևանյան լճում և սուզվել:
Տեսանելիության բացակայության պատճառով փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն