Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՀԿ-Իմ քայլը դեբատից բոլորը դասեր են քաղել՝ թե՛ վարչապետը, թե՛ մյուսները. Մարուքյան

Փետրվար 18,2019 14:37

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ 5 տոկոսանոց ՀՆԱ աճով չենք կարող տնտեսական հեղափոխության հասնել. «Հետընթաց է մնալ նույն վիճակում: Մենք իրավունք չունենք մնալ նույն վիճակում: Էն թեզը, թե ընդդիմությունն ուզում է ձախողել, դա հին ընդդիմության գծի մեջ է, դեռ չեն սթափվել, որ սա նոր Հայաստանն է: Եթե ձախողվի, ամբողջ համակարգն է ձախողելու: Եթե ձախողի կառավարությունը, դա նշանակում է, որ ընդդիմությունը լավ չի աշխատել, չի կարողացել կառավարությանը սթափեցնի: Էդ ո՞ւմ երեխեքն են ապրում էս երկրում, կարո՞ղ է մեր երեխեքը Լոսում են ապրում, մենք էլ ստեղ ընդդիմություն ենք աշխատում: Որ ձախողվի, ո՞ւմ երեխեքի վրա է դա անդրադառնալու: Դրա համար եկեք էդ շանտաժից դուրս գանք, դա շանտաժ է: Մեկն էլ ասում է՝ սրանք դեմ են քվեարկել, ուզում են Նիկոլը հրաժարական տա: Այսինքն, տեսել եք Նիկոլը բարձր ռեյտինգ ունի, ուզում են մեզ հարվածեն դրանով»:

Նա ասաց, որ դատապարտում են ատելության հոսքը իրենց դեմ ուղղելու քայլերը. «Երբ իշխանությունը հարձակվում է ընդդիմության վրա սուտ լուրեր տարածելով՝ ինքն իր ոտքին է կրակում: Ըստ Մարուքյանի, ԼՀԿ-Իմ քայլը դեբատից բոլորը դասեր են քաղել՝ թե՛ վարչապետը, թե՛ մյուսները:

Հարցին՝ դուք հիմա թիվ մեկ հուժկու ընդդիմությո՞ւնն եք՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք ոչ մի հարցում չենք ասել մենք թիվ մեկն ենք, քաղաքացիները կորոշեն: Հիմա թիվ 3-նն ենք, համակերպվել ենք էդ փաստի հետ, աշխատում ենք: Թե ով է ընդդիմություն, հին Հայաստանի խոսակցություն է, ՀՀ-ում հիմա բազմաթիվ ընդդիմություն կա՝ խորհրդարանից դուրս են»: Նա ասաց, որ իրենք իշխանությանը տապալելու որեւէ ծրագիր չունեն, իշխանությունը լեգիտիմ ընտրված է. «Մեր գոյության իմաստը տապալե՞լն է իշխանությունը, դուք հին Հայաստանում եք ուրեմն մնացել: Վաղը որ չարդարացնի ժողովրդի հույսերը՝ կխոսենք դրա մասին, ես չեմ ուզում, որ իշխանությունը չարդարացնի, որովհետեւ բոլորս նույն նավի մեջ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728