Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական թռիչք եղավ Քոչարյանի օրոք. նրան բանտում պահելու փոխարեն հետը խորհրդակցեք». Ստեփան Մարգարյան

Փետրվար 18,2019 14:15

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության ծրագրում որոշ դրական դրվագներ կան, սակայն ծրագիրն, ընդհանուր առմամբ, հուշագրի տեսք ունի, թեեւ ոչ բոլոր դեպքերում է, որ կառավարությունից կարելի է թվեր պահանջել: «Երբ ասում են, որ ձգտելու են մարդկանց բարեկեցությանը, տվյալ դեպքում թիվ չի կարող լինել, ինչպես պահանջում են»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին պատգամավորը:

Ստեփան Մարգարյանի բնորոշմամբ. «Ասել, որ կառավարությունը գործունեության ճանապարհներ է պատկերացնում, հնարավոր չէ: Սա պատահական կառավարություն է, նախորդը՝ եւս: Այն չունի տեսակետ: Մտադիր չեմ վիրավորվել, բայց վերջին տասը ամսում նախարարները ներկայացել են որպես հեղափոխականներ, բայց որեւէ մեկն իր ոլորտի ապագայի տեսլական չի ասել: Կարող են լինել չնչին բացառություններ, բայց ոլորտի զարգացման ծրագրեր չեմ տեսել»:

Ստեփան Մարգարյանը նշեց, որ մանրամասն ծանոթացել է կառավարության ծրագրին, եւ առաջին բանը, որն իրեն զայրացրել է, տարածաշրջանային գործակցության խնդիրների հանդեպ գործադիրի վերաբերմունքն է. «Տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս մնացած իրավիճակում չի կարելի կառավարության ծրագրում գրել, որ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պետք է հաստատվեն: Ի՞նչ է, Իրանի հետ սահմանը պետք է փակեի՞ք, իսկ Վրաստանին էլ՝ պատերազմ հայտարարեի՞նք…»:

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ անընդունելի է կառավարության ծրագրում գրել, որ բանակը պետք է ուժեղացնել, իսկ միաժամանակ ՝գեներալիտետի դեմ ճնշումներ գործադրել հրապարակային կերպով. «Սա վտանգավոր է ՀՀ անվտանգության համար: Չի կարելի նաեւ խոսել սոցիալական իրավիճակի բարելավման մասին եւ միաժամանակ մասնագետներին աշխատանքից ազատել՝ մեկին կրճատելով, մյուսին ասելով, թե նախորդ ռեժիմի ներքո է աշխատել: Հնարավոր չէ խոսել տնտեսական հեղափոխության մասին, երբ չկա հստակ ծրագիր: «Հեղափոխություն» բառը չեմ ասի, բայց տնտեսական թռիչք եղել է Քոչարյանի օրոք՝ 2000-ականներին: Հիմա նրան անհիմն բանտում պահելու փոխարեն կարելի էր նրա հետ խորհրդակցել եւ հարցերի պատասխաններ ստանալ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2278690735783869/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. <>. Այս ամենի հիմքը փնտրենք,երբ Ադրբեջան կոչվածը՛ հարյուր հազարավոր փախստականներ ստեղծեց՛ կոտորելով և արտաքսելով հային իր բնօրանից,երբ որսորդական հրացանով ավտոմատի դեմ էիր կռվում,երբ թուրքից խլված զենքով էիր պատերազմում: Իսկ թիկունքի թալանը վերագրվում էր սպառազինություն և հանդերձանք ձեռ բերելու համար: Երբ բանագնացներով ստիպում էին տարածքները չազատագրել: Դուք անձամբ տեսել եք այդ ամենը ,իսկ Գուրգեն Եղիազարյանը քաջատեղյակ է,թե ինչպես էին նվիրյալներին թալանում: Եթե չլինեին նվիրյալները մենք կունենայիք լավագույն դեպքում 17-րդ կամ 18-րդ դարի կրկնություն: Լղոզված սահմանադրությամբ և օրենքով այս վիճակ բավարար հիմք է մեր ապրելակերպին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728