Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ուզեցել ենք հարց տալ, եկել ծեծե՞լ են բազկաթոռի վրա, չէ լուրջ, ըտենց բա՞ն են ասել». Մարուքյանը՝ Լենա Նազարյանին

Փետրվար 18,2019 14:05

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին լրագրողները փոխանցեցին ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքերն այն մասին, որ իրենք այնպես չի, որ անհանդուրժող են, ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն են ունեցել հնչեցնել իրենց հարցերը ու ստանալ հանգամանալից պատասխան: Մարուքյանն արձագանքեց. «Այսինքն, նոր Հայաստանը նրանով է լավը, որ կարողացել ենք հարցե՞ր տալ, նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տալ, հենց ուզեցել ենք հարց տալ, եկել ծեծե՞լ են բազկաթոռի վրա, չէ լուրջ, ըտենց բա՞ն են ասել: Եղե՞լ է դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարցեր տա էստեղ, եթե դա պրոգրես է արձանագրվում, ես ապշած եմ»:

Լենա Նազարյանը նաեւ ասել էր, որ ընդդիմությունը ազատորեն կարողացավ դեմ քվեարկել կառավարության ծրագրին՝ առանց կաշկանդվելու: Մարուքյանը արձագանքեց՝ «Ի՞նչ պետք է անեին, թեւերներս կապելու էին, չթողնեի՞ն դեմ քվեարկեինք: Եթե դրանք են պրոգրես արձանագրվում, ես ցավում եմ: Խի «Ժառանգությունը» չէ՞ր կարողանում դեմ քվեարկեր, ՀԱԿ-ը չէ՞ր կարողանում, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, «Արդարություն դաշինքը» չէ՞ր կարողանում դեմ քվեարկել, էլի հե՞տ գնամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դա ինչ ե ասում… յիշենք թէ Ընդդիմութիւնը, եւ յատկապէս Տիկին Լենան, որքա՜ն ընկճուած, ճնշուած, ճշզմուա՛ծ էի, նախկին վարչակարգի վախտը, Խորհրդարանում…

    https://www.youtube.com/watch?v=7fsNLwozNbU

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728