Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ասում է, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ». Գուրգեն Եղիազարյան

Փետրվար 18,2019 13:52

«Սա ուղիղ «վենդետա» է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ վենդետա չի լինելու»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:

«Փաշինյանն ասում է, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ: Եթե բացահայտված է, Աղվանն (նկատի ունի ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, 2004-2013թթ. ՀՀ գլխավոր դատախազ) ինչո՞ւ է դրսում, ինչո՞ւ նրա մասին ծպտուն չկա, այդ նա էր ստորագրում մեր կալանքները: Հիմա ո՞ւր է Աղվան Գառնիկիչը, որը 135 հոգու լցրեց բանտախցերը, իսկ դու փախար, բա մենք ինչո՞ւ նստեցինք ստից տեղը: Դու բարեհաջող փախար: Դեռ չեմ ասում՝ ինչպե՞ս փախար: Դա այնպես չի եղել, ինչպես պատմում ես»,-խոսքն ուղղելով վարչապետին՝ հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը:

Նա, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ ի նկատի ուներ, երբ ասում էր, որ Մարտի մեկի դեպքերի ժամանակ Փաշինյանն այնպես չի ընդհատակ անցել, ինչպես ներկայացնում է:

Ապա Գուրգեն Եղիազարյանը Փաշինյանին ուղղված մեկ այլ բան պատմեց՝ նշելով՝ այսօր իրեն մի աղջիկ է մոտեցել եւ հորդորել զգուշանալ «վարչապետի օգնականներից». «Երկու եղբայրներ են, նրանցից մեկի անունը կարծես Հայկ է: Քո կարծիքով՝ ես չգիտե՞մ, թե ում հետ ես ման գալիս, Հայկ: Դու էլ գիտես: Հայկին ասա (Փաշինյանին է դիմում), որ շատ չշփվի հանցագործ աշխարհի հետ, դա լավ բանի չի հանգեցնի»: Նշենք, որ Եղիազարյանը նկատի ունի ներկայումս «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին, իսկ նրա եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, 2018թ.-ին նշանակվել է վարչապետի օգնական:

Գուրգեն Եղիազարյանը Փաշինյանին մեկ այլ ասելիք էր հղեց. «Սերժ Սարգսյանն այսօր ծպտուն չի հանում, դու էլ այդպես կանես, որովհետեւ հաստատ կգա Սիլվա Համբարձումյանը կամ նրա մորաքրոջ աղջիկը, եւ կասի, թե ում ինչ են տվել: Դու պետք է Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրես, որովհետեւ հայտարարվեց՝ նա կարմիր գծերի բիզնես չի ունեցել»: Հիշեցնենք՝ հունվարին ՃՈ պետի նախկին տեղակալ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ «արագաչափերի բիզնեսը» որեւէ մեկին, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, չի պատկանել:

Գուրգեն Եղիազարյանը նաեւ դժգոհեց կառավարության ծրագրից եւ վարչապետի այն գաղափարից, որ աղքատությունը յուրաքանչյուրի գլխում է. «Յա՜, լուրջ ես ասո՞ւմ, ինչ կա-չկա՝ քցի ՀՀ հպարտ քաղաքացու վրա: Մարդիկ կով են մորթում, որ 15 000 դրամ նպաստ ստանան, դու այդ գումարո՞վ ես ապրում: Դու այսօր անում ես այն, ինչում ժամանակին մեղադրում էիր Սերժ Սարգսյանին: Այս ի՞նչ Ազգային ժողով է: Ոչ տարիք ունեն, ոչ փորձ: Հիմա էլ ձեռք ես առնում հպարտ քաղաքացուն՝ 23-ամյա դատախազով: Այսպես չի կարելի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/680313319051428/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728