Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե դատի՛ տվեք». Էդմոն Մարուքյանը սպասում է դատարանից ծանուցմանը

Փետրվար 18,2019 13:23

Ագրարային համալսարանի ռեկտորը հայտարարել է, որ դատի է տալու Էդմոն Մարուքյանին՝ ԱԺ ամբիոնից իր հայտարարությունների հետ կապված:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց «Ես սպասում եմ նամակին՝ դատարանից: Ինձ հետ չի կարելի խոսել էդ լեզվով, եթե էս չանեք, էս կլինի… դե դատի տվեք: Ռեկտորը չի հերքել իմ ասածները: Ես ասել եմ՝ ռեկտորը նշանակվել է՝ կանոնակարգի փոփոխության արդյունքում, հերքե՞լ է այդ փաստը: Չի հերքել: Ասել եմ՝ նշանակվելուց առաջ հոգաբարձուների խորհրդի մեջ են մտել իշխանության մարդիկ՝ «Իմ քայլը» դաշինքից, հերքե՞լ է, մենք ժամանակին ՀՀԿ-ին քննադատում էինք, ասում էինք՝ մի մտեք հոգաբարձուների խորհուրդ: Մենք ասում էինք, որ իր աշխատավարձը բարձրացրել է, ասել եմ՝ թղթերով սաղ ճիշտ է, բայց սա ինձ համար հովանավորչություն է ու կոռուպցիայի մի տարր ու ասել եմ՝ կրթության նախարար, գնա աշխատի: Ինքը ասում է՝ նա ինձ վիրավորել է, որովհետեւ ես կրթության նախարարի մտերիմը չեմ: Այսինքն, կրթության նախարարի մտերիմ լինելը վիրավորա՞նք է: Լիքը մարդ գրում է՝ դուք գիտե՞ք նա ինչ լավ մասնագետ է: Ես ասել եմ վա՞տ մասնագետ է: Մնացել էր նոր Հայաստանում ամբիոնից հայտնած կարծիքի համար դատի տան ինձ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728