Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ստիպում է ինձ պաշտպանել Սերժ Սարգսյանին». ԱԱԾ նախկին փոխտնօրենը՝ Փաշինյանի մասին

Փետրվար 18,2019 13:17

«Որ միլիոնատեր է, ոչինչ, բնական է…այդ միլիոնները ոչինչ: Հայրն այնպիսի տեղ է աշխատում, որ կլինեն այդ միլիոնները: Բայց 23 տարեկա՞ն»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու՝ 23-ամյա Հարություն Մաշադյանի՝ դատախազությունում աշխատանքի անցնելու փաստին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ դատախազության պարզաբանման՝ Մաշադյանն աշխատանքի է ընդունվել օրենքին համապատասխան:

«Այսինքն, եթե երեխան 18 տարեկանում լավ ավարտեր համալսարանը, կարող էր նման պաշտոնի նշանակվե՞լ: Նրա բարեկամը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի. ըստ մամուլի հրապարակումների՝ Փաշինյանի կինը եւ Մաշադյանը բարեկամներ են) տարիներ շարունակ սուտ է ասել: Ժամանակին օրը սկսվում եւ ավարտվում էր Սարգսյանի բարեկամական կապերով: Հիմա նա ստիպում է ինձ պաշտպանել Սերժ Սարգսյանին: Ստիպված եմ համեմատության մեջ արձանագրել, որ Սերժ Սարգսյանը չէր կատարում նման զազրելի քայլեր, ինչպիսին նա է կատարում»,-դժգոհեց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա բնորոշմամբ. «Այդ հանճարեղ երիտասարդը (նկատի ունի նորանշանակ դատախազին) վաղը մյուս օրը մարդկանց բախտի հետ է խաղալու՝ անկախ նրանից, թե քանի տարեկան է: Մի մարդու քմահաճույքով են գործում ուժայինները՝ դատախազությունը, Ազգային անվտանգությունը: Բա ՀՀ հպարտ քաղաքացին ի՞նչ անի: Այդ մարդն (նկատի ունի Փաշինյանին) ինքը փորձ չունի, տասը ամսում ամեն ինչի հերն անիծեց: Հեսա հերթով նրա բարեկամներն ի հայտ են գալու: Կրակը չենք ընկել ձեր ձեռքը: Հպարտ քաղաքացին մի օր կզզվի այս ամեն ինչից: Ինչո՞ւ ենք մարդկանց բախտը կապում 23-ամյա տղայի հետ, չէ՞ որ նա լուրջ հարցեր պետք է լուծի, նախաքննությանը դեմ գնա, մեղադրական ճառեր ասի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/680313319051428/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    #CorruptionIsThrivingInArmenia
    Ես չափազանց դժգոհ եմ այս նշանակումից: ԿԱՐՄԻՐ ՔԱ՜ՐՏ Նիկոլ Փաշինեանին:

    Այս պատանին (24տ.) ըստ որոշ լուրերի ծնուել է 1995 թուականին եւ դպրոցն աւարտել 2010 թուականին: Ստացւում է կա՛մ հանճար է եւ 5 տարեկանից է դպրոց յաճախել, կա՛մ էլ նորից հանճար է եւ 8 տարում աւարտել է: Աւելին, սովորել է Գոգոլի անուան դպրոցում: Ո՞ւմ յայտնի է չէ, որ այդ դպրոցը կաշառակերութեան որջ է:
    Յետոյ սովորել է ԵՊՀ Իրաւաբանութեան ֆակուլտետում: Ո՞ւմ յայտնի է չէ, որ այդ ֆակուլտետը կաշառակերութեան որջ է:

    Ինչ է ստացւում. կնոջ բարեկամին նշանակեց ՊԵԿ տեղակալ (ինձ հեքիաթներ չպատմէք, թէ այդ բարեկամական կապից նրանք տեղեակ չէին): Չանցած մի քանի ամիս, ՊԵԿ-ը (սովորութեան համաձայն) «փայլեց» կոռուպցիայով: Անունը դրեցին պարգեւավճար, բայց ակնյայտ յանցանքը կոծկեցին /ի դէպ գործ կոծկելու եւ հանրային աղմուկը խլացնելու հարցում ներկաներն աւելի հմուտ են, քան նախկինները/:

    Քանի որ պարգեւայանցանքը մարսեց, աշխարհի ամենահին օրէնքն ասում է՝ չես պատժում, նորը կ’անեմ: Ու արեց: Միլիոնատէր տղային նշանակեց պատասխանատու պաշտօնի:

    Ես 23 տարեկանում կիսասոված, գրադարաններից տուն չէի գալիս, իսկ սա արդէն միլիոնատէր է: Որպէս ՀՀ հպարտ ու թշուառ քաղաքացի, իրաւունք ունե՞մ ստուգել նրա եկամուտի աղբիւրները: Իրաւունք ունե՞մ պահանջել, որ մարդկանց պաշտօնի նշանակեն արդար մրցոյթներով:

    Ես հասկանում եմ, որ ձեզ մօտ կադրային սով է: Բայց յիշէք՝ ձեր թիմի յաջողութիւնը այս ընթացքի պարագայում կասկածի տակ է: Ու այն խառնամբոխը, որ ձեզ հիացած իշխանութեան բերեց, վաղը միւս օրը կարող է շուռ գալ ձեր դէմ: Այդ ժամանակ, մէկը ե՛ս ձեզ այլեւս չեմ աջակցելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728