Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանդ Հոլդինգը» Հայաստանում առաջինն է արտահանման ծավալներով, վճարած հարկերով, կատարած ներդրումներով և աշխատողների քանակով

Փետրվար 18,2019 13:12

«Գրանդ Հոլդինգը», ինչպես միշտ, տարին ամփոփում է էական առաջընթացով: Այսպես, 2018 թ.-ին հոլդինգի ծխախոտ արտադրող ձեռնարկությունները արտահանել են 247 մլն. դոլարի սիգարետ, որն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է 10%-ով: «Գրանդ Քենդին» արտահանել է 4300 տոննա հրուշակեղեն: Աճը կազմել է 54%: 2018 թ.-ին «Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ընկերությունները վճարել են 69 մլրդ. դրամ հարկ և առաջինն են ՀՀ խոշոր հարկատուների շարքում: «Գրանդ Հոլդինգն»` 9524 աշխատակցով, հայրենական արտադրողներից առաջինն է նաև աշխատատեղերի քանակով: 2018-ին աշխատատեղերի քանակն ավելացել է 1206-ով: «Գրանդ Հոլդինգն» առաջինն է նաև կատարած ներդրումների ծավալով: 2018-ին կատարվել է 83 մլն. դոլարի ներդրում: Ավելի մանրամասն` տեսանյութում:

https://youtu.be/_SQOCrHzrzI

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բայց շոկոլադե կոնֆետների որակը վատացել է:Օրինակ՝Սկյուռիկ,Կարակում կոնֆետները այլևս ուտել չի լինում՝Սկյուռիկի մեջի պնդուկից հնացած համ է գալիս,Կարակումի մեջն էլ ցածրորոկ միջուկ է լցված,բայց գները նունն են կամ բարձր են…:Տրուֆելը դեռ բարձորակ է….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728