Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի, թե ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը». Լենա Նազարյան

Փետրվար 18,2019 13:09

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւ «Իմ քայլը» խմբակցության «փոխհրաձգությանը»՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, մասնավորապես, Մարուքյանի քննադատությանը, որ շատ անհանդուրժող են «Իմ քայլի» պատգամավորները՝ ասաց. «Կարծում եմ, բոլորը տեսան, որ վարչապետը համբերատար ու մանրամասն պատասխանում էր հարցերին, բոլոր ելույթներին ներկա էր, լսում էր: Ես երբ ԼՀԿ-ի քննադատությունը փորձեմ վերհիշել, ապա, մտքիս գալիս է միայն մուննաթ բառը, որը բովանդակային առումով ոչ մի արժեք չի ստեղծում: Կուզենայի ավելի բովանդակային քննարկում լսել, մի փոքր սնանկ էր նրանց կողմից հնչեցված քննադատությունը»:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց, որ ցանկացած քննադատությունը նորմալ է գնահատում, պառլամենտում բանավեճերը կարող են լինել թույլատրելի էմոցիոնալ, որը վիրավորանք չէ:

Թե ինչու իրենք անհանդուրժող չէին՝ Լենա Նազարյանն այսպես բացատրեց. «Բոլոր ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեցան հնչեցնել իրենց հարցերը եւ հանգամանալից պատասխան ստանալու, ինչպե՞ս դրսեւորվեց այդ անհանդուրժողականությունը կամ մուննաթը, դժվար է ասել»: Մեր հարցին՝ այսինքն, չպետք է թույլ տայիք, որ անգամ ԱԺ-ում հնչեցնեին իրենց հարցը, պետք է նրանց բերանները փակվեր, ոչ մի բան չասեին, որ համարվեր անհանդուրժո՞ղ եք, չե՞ք գտնում, որ եթե դա էլ անեիք, կդառնայիք Ադրբեջան, բռնապետություն, Լենա Նազարյանը պատասխանեց. «Իհարկե, խոսքը դրա մասին չէ: Մենք ուշադրությամբ լսեցինք իրենց ասածը եւ պատասխանը եղավ բովանդակային ու հանգամանալից, այլ ոչ թե՝ դե մենք այդպես ենք մտածում ու այդպես ենք որոշել, սրա մասին է խոսքը»:

Մեր հարցին՝ Մարուքյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վատ պահեց այդ օրը, որովհետեւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ու կառավարիչ Փաշինյանի մեջ պետք է տարբերություն լիներ, նա գտնում է, որ Հյուսիսային Կորեան է իրեն հիշեցնում ԱԺ-ն, երբ վարչապետին 5 րոպեն մեկ ծափահարում են, Լենա Նազարյանը պատասխանեց. «Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի, թե ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին պետք է լինի: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի, թե ինքը ինչպիսին պետք է լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728