Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ գուցե քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել եւ դեմ քվեարկել կառավարության ծրագրին». Լենա Նազարյան

Փետրվար 18,2019 12:46

ՀԱԿ-ը առաջարկել էր անցում կատարել կիսանախագահական համակարգի եւ մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցին՝ դուք համաձա՞յն եք դրան՝ պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունները իրենց օրակարգում են, բայց պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված դեռ քննարկումներ չեն ունեցել:

Հարցին՝ օրակարգում ԸՕ բարեփոխումների նախագիծ կա՞՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն անխուսափելի են: Օրենսգրքի քննարկումն ամբողջությամբ անցնում է ԱԺ օրակարգ ու մենք հնարավորություն ունենք մեր ընդդիմադիր գործընկերներին ընդգրկելով՝ քննարկել: Դա անպայման լինելու է, առանց դրա ես չեմ պատկերացնում քաղաքական դաշտի առողջացում»:

Երեկ ՏԻՄ ընտրություններ էին, Ուրցաձորում հաղթեց այն թեկնածուն, որին հեղափոխությունից հետո հեռացրել էին: Այս առնչությամբ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց, որ ամեն ինչ ու ամեն տեղ իշխանությունը չի վերցնում իր վերահսկողության տակ, սա խոսում է դրա մասին: Լենա Նազարյանի խոսքով՝ «Եթե ցանկանար մեր կուսակցությունը, բոլոր 24 համայնքներում կարող էինք մեր թեկնածուներն ունենալ ու այդ թեկնածուները հավանաբար կհաղթեին, բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել: Համայնքը թող որոշի, թե ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար»:

Խոսելով կառավարության ծրագրի քվեարկության մասին՝ Նազարյանն ասաց, որ ընդդիմադիրները դեմ քվեարկեցին ոչ թե այն պատճառով, որ դեմ էին ծրագրին, այլ՝ որովհետեւ ընդդիմադիր էին. «Առաջին անգամ ընդդիմադիրները գործեցին՝ որպես ընդդիմադիր ազատորեն, առաջին անգամ գուցե քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել եւ դեմ քվեարկել կառավարության ծրագրին»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ դուք ընդդիմադիր էիք, կաշկանդվա՞ծ էիք դեմ քվեարկել՝ Նազարյանը պատասխանեց, որ խոսքը իրենց մասին չէր, «Ելքը» դեմ է քվեարկել, բայց դրանից առաջ եղել են ընդդիմադիրներ, որոնք կաշկանդված են եղել կառավարության ծրագրին դեմ քվեարկել: Նա անուններ չտվեց, թե կոնկրետ որ ուժին նկատի ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728