Լրահոս
Օրվա լրահոսը

Կստեղծվի վերգետնյա հեռարձակողների շահերը պաշտպանող հասարակական հիմունքներով գործող միասնական մարմին

Փետրվար 18,2019 12:40

Փետրվարի 11-14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) կազմակերպվել են հանդիպումներ հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սփռման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների ղեկավարների, ինչպես նաև Կաբելային Օպերատորների Հայկական Միության վարչության անդամների հետ:

Քննարկվել են վերգետնյա հեռարձակողների ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, ներկայացվել՝ անհրաժեշտ լուծումների տարբերակներ:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է  հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումների և վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, մտահոգիչ համարելով հայերեն լեզվով հաղորդումների քանակի սակավությունը, հեղինակային իրավունքի համատարած խախտումները, հատկապես մարզային հեռուստաընկերություններում:

Հեռուստառադիոընկերությունների ղեկավարները նշել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին և պատրաստակամություն հայտնել ներկայացնել առաջարկներ:

Քննարկվել են նաև մասնավոր թվային մուլտիպլեքսի գործարկմանն առնչվող խնդիրները, վերգետնյա հեռարձակողներին պետության կողմից հանրօգուտ հաղորդումներ պատվիրելու հայեցակարգը, բոլոր հեռարձակողների համար մրցակցային հավասար պայմաններ սահմանելու անհրաժեշտությունը, մարզերում գործող անալոգային տիրույթում հեռարձակվող հեռուստաընկերությունների գործունեության հեռանկարները:

Քննարկումների արդյունքում ՀՌՀ նախագահն առաջարկել է ստեղծել վերգետնյա հեռարձակողների շահերը պաշտպանող միասնական մարմին, որտեղ պարաբերաբար անցկացվող քննարկումների միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ ոլորտային բազմաթիվ հիմնախնդիրների:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ  ՌԱԴԻՈՅԻ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728