Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը պնդում է՝ Փաշինյանի հետ 800-ից ավելի աջ ղեկով ավտոմեքենաների մասին են պայմանավորվել

Փետրվար 18,2019 12:20

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր պատասխանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը փետրվարի 15-ի կառավարության նիստում նախաձեռնությանն առնչվող որոշումը, որը վերջնականապես պետք է լուծեր նախաձեռնության անդամների պահանջը, հետ ուղարկեց: Վարչապետը ասաց, որ իրենք նախաձեռնության անդամների հետ այլ թիվ են պայմանավորվել, խոսքը մոտ 450 մեքենայի մասին է եղել, հիմա դարձել է 830:

«Պոստ սկրիպտում մամուլի ակումբում նախաձեռնության անդամները վրդովմունք հայտնեցին, որ նախագիծը չեղարկվել է, քանի որ հոկտեմբերի մեկից տասնյակ հանդիպումներ են ունեցել, պայմանավորվել եւ հենց հարցը պետք է լուծվեր՝ կրկին փաստի առաջ են կանգնել: Իսկ ամեն օրն իրենց համար նշանակություն ունի: Նրանց խոսքով՝ իրենց մեքենաների մեծ մասը՝ 600 ավտոմեքենա մաքսակետում է, իսկ մանացածը մաքսակետից դուրս են պահում, որպեսզի սահմանը կաթվածահար չլինի:

Վաչագան Մինասյանի խոսքով, եթե մեքենաները միանգամից ներկրեին մաքսակետ,ապա լուրջ խնդիրներ կառաջանային, այդ պատճառով դրանք կայանել են Վրաստանի տարածքում:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Մինասյանի տվյալներով, այս պահին խոսքը 812 ավտոմեքենայի մասին է եւ հենց այդ քանակության շուրջ էլ վարչապետի հետ եղել է խոսակցությունը, բայց չգիտես ինչու՝ կիսով չափ կրճատում են այդ մեքենաների թիվը: Այդքանն, ըստ Վաչագան Մինասյանի, նախաձեռնության ունեցած մեքենաներն են: Եթե կառավարությունը գար համաձայնության, իրենց հարցը կլուծվեր:

Հոկտեմբերի 1-ից ներկրողները այդ խնդրի առաջ են կանգնած եւ ըստ նախաձեռնության անդամների, ամեն օրը գումար արժե եւ իրենք արդեն իսկ ֆինանսական մեծ վնասներ են կրում:

Նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանի խոսքով, 60 օրը լրացավ՝ օրական 10 հազար դրամ տուգանք է գալիս մեքենայի վրա:

Նախաձեռնության անդամները նաեւ նշեցին, որ ամեն օր մաքսակետի տարածքում իրենց մեքենաները թալանվում են: Երբ պատասխանատուներին հարցնում են՝ չէ՞որ տեսախցիկներ կան, ինչու չի կանխվում թալանը,պատասխանում են,որ ի պահ չեն տվել:

Նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանի խոսքով, իսկ ի պահ տալու համար պետք է օրական 3000 դրամ վճարեն: Իսկ ամիսներ շարունակ ավտոմեքենաները կայանված լինելու դեպքում, ոչ ոք չի կարող այդ գումարները վճարել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728