Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից կաշվե իրեր կարտահանվեն ԵՄ, Ասիայի երկրներ և Ռուսաստան

Փետրվար 18,2019 11:37

Բիզնես Արմենիայի աջակցությամբ, ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող «Elmasta» ֆաբրիկայի և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ մեր երկրում կարտադրվեն կաշվե պայուսակներ։ Մեր ընկերություններին արտապատվիրված մոդելները, «Made in Armenia» մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ և Ռուսաստան։ Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։

«Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, ապրանքի արտահանման ռեժիմներին, Եվրամիության GSP+, REX և այլ արտոնյալ ընթացակարգերին։ Բացի այդ, տեղական արտադրողների հետ կազմակերպել ենք B2B հանդիպումներ, որոնցից հետո էլ արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

«Elmasta» ընկերության մասնագետները հրավիրվել են այցելելու մարտին Մոսկվայում կայանալիք «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսի հայաստանյան տաղավար, որտեղ Բիզնես Արմենիայի աջակցությամբ ավելի շատ ընկերությունների արտադրանքին ծանոթանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի։

«Elmasta» կաշվե աքսեսուարների գործարանի սեփականատեր Վլադիմիր Ուլյանովը և «Ալյանս» ռուս-վրաց-հայկական գործարար կապերի հիմնադրամի փոխնախագահ Ինգա Դրինևսկայան Բիզնես Արմենիայի մասնագետների աջակցությամբ հանդիպումներ են ունեցել կաշվե իրեր և պայուսակներ արտադրող հայաստանյան «Արտիս», «Ամոռե» և «Սաֆիան» ապրանքանիշերը ներկայացնող ընկերությունների մասնագետների հետ, ծանոթացել արտադրական պոտենցիալին, ապրանքի որակին։ Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն և զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ։

Հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728