Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման կարգը վերանայվել է

Փետրվար 18,2019 11:34

Հարգելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ,

ՀՀ կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, վերանայել է իր նախկին որոշումը, և ներկայումս նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են ձեռք բերել 60 000 ՀՀ դրամով նաև 2019 թվականի հունվար 1-ից հետո բացված տնտեսվարողները, որոնք աշխատելու են շրջանառության հարկով կամ միայն արտոնագրով, կամ հանդիսանալու են ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված տնտեսվարող սուբյեկտ: Սա լրացուցիչ ֆինանսական բեռ է պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար: Այսպիսով՝ 160 000 ՀՀ դրամով նոր սերնդի ՀԴՄ-ներ վաճառվելու է միայն խոշոր տնտեսվարողներին: Անշուշտ, ողջունելի է ՀՀ կառավարության արձագանքը հանրային պահանջին: Այնուամենայնիվ, շփոթություններից խուսափելու համար, կարծում եմ՝ ընդունված որոշումների ճիշտ մեկնաբանումը և իրազեկումը կարևոր նշանակություն ունի գործարար միջավայրի կայացման գործում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728