Լրահոս
Օրվա լրահոսը

Որ համայնքում ով հաղթեց. համայնքապետարանի տաբելավարը, միջնակարգ դպրոցի ուսուցիչը, մենատնտեսը՝ համայնքի ղեկավար

Փետրվար 18,2019 10:56

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ:

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները:

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական Էդգար Հայրապետյանը՝ 600 ձայնով, երկրորդ տեղում է համայնքի ղեկավարը՝ Ալեքսան Ալեքսանյանը՝ 485 ձայնով:

Արևաբույր համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ անկուսակցական Ջիվան Մանուկյանը, Ուրցաձորում՝ համայնքի նախկին ղեկավար, հրաժարական տված Ռաֆիկ Անդրեասյանը, երկրորդ տեղում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Գևորգ Ավետիսյանը, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում 133 ձայնով հաղթել է համայնքի ղեկավար Գևորգ Բարխոյանը, Հայկավան համայնքում մեկ թեկնածու էր առաջադրվել՝ համայնքի ղեկավար անկուսակցական Ռուբեն Ղազարյանը: Նա 323 ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար:

Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում ևս համայնքի ղեկավար ընտրվեց գործող համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը՝ 218 ձայնով: Նալբանդյանում ևս հաղթեց համայնքի ղեկավարը՝ անկուսակցական Գրիգոր Մկրտչյանը՝ 961 ձայնով:

Նոր Արմավիրում ևս հաղթեց համայնքի գործող ղեկավարը՝ անկուսակցական Արթուր Ավետիսյանը՝ 643 ձայնով, Վարդանաշենում հաղթեց մենատնտես, անկուսակցական Արթուր Մանուկյանը՝ 283 ձայնով: Ակունքում հաղթեց համայնքապետարանի տաբելավար, անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը՝ 561 ձայնով:

Վարդենիսում հաղթեց համայնքի ղեկավարի ժ/պ Արամ Մելքոնյանը՝ 1719 ձայնով, երկրորդ տեղում է համայնքապետի օգնական Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայնով:

Ձորագետ համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար անկուսակցական Արմեն Գրիգորյանը՝ 75 ձայնով, Նոր Գեղի համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Վարդան Պապյանը՝ 1212 ձայնով:

Քաղսի համայնքում հաղթեց «Արմա» թոնրատուն տնօրեն, անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ 470 ձայնով: Շիրակի մարզի Աշոցք համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Մանուկյանը՝ 1276 ձայնով, երկրորդ տեղում է համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Արթուր Ալոյանը՝ 804 ձայնով:

Հառիճ համայնքում համայնքի ղեկավար դարձավ համայնքի ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ 361 ձայնով: Վայոց ձորի Մալիշկա համայնքում համայնքի ղեկավար դարձավ անկուսակցական Գարիկ Նազարյանը՝ 1363 ձայնով, նախկին համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2-րդ տեղում է՝ 625 ձայնով:

Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթեց համայնքի ղեկավար, անկուսակցական Կարեն Դոլմազյանը, իսկ Տավուշի մարզի Ծաղկավան (Իջևան) համայնքում հաղթեց Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը՝ 179 ձայնով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728