«Ունեմ հաղթանակի տվյալներ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ տվյալներ ունի, ինչպե՞ս են բաշխվել ընտրողների ձայները, այսպես պատասխանեց Ուրցաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:
Նշենք, որ այս համայնքում գրանցվել էր 72,05 տոկոս մասնակցություն՝ ընտրության 2220 մասնակից:
Ռաֆիկ Անդրեասյանին խնդրեցինք տրամադրել նախնական տվյալներ: Նա տեղեկացրեց. «Ինձ կողմ քվեարկածների թիվը 900-ից ավելի է, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ ՔՊ-ական Գեւորգ Ավետիսյանի ձայները 180-ով պակաս»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մեզ հետ զրույցում Ռաֆիկ Անդրեասյանը վստահեցրեց. «Ասել եմ ու ասում եմ՝ գերազանց եմ գնահատում իմ շանսերը: Երկու ժամից խմելու շորերը հագնում ենք, որ նշենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ուրցաձոր խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին շնորհավորում ենք արդար ընտրությունների համար. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հաղթանակեց և ժողովրդի ընտրյալ Ռաֆիկ Անդրեասյանը այսօր ևս ընտրվեց համայնքապետ.
Մի քանի “նեղված” ընդդիմախոսներին էլ մաղթում ենք, որ ի վիճակի լինեք ընդունելու ժողովրդի կամքը և շարունակեք ապրել և արարել ձեր իսկ ծննդավայր գյուղերի համար և եթե մարդկայնորեն ունակ եք, ձեր ձևով նպաստեք համայնքի բարօրությանը և մի խանգարեք կամ ոտքի տակ քանդեք.