«Ես հաղթել եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, համայնքի ղեկավարի թեկնածու ՔՊ-ական Կարեն Մանուկյանը:
Հետաքրքրվեցինք՝ ձայներն ինչպե՞ ս են բաշխվել իր ու իր հիմնական թեկնածու, համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Արթուր Ալոյանի միջև, նա պատասխանեց. «Իմ ձայները մոտավորապես 1300 են, Արթուր Ալոյանինը՝ մոտ 900: Սրանք նախնական տվյալներ են»:
Զրուցեցինք նաև Արթուր Ալոյանի հետ: Նա վստահեցրեց՝ ազատ, առանց ընտրախախտումների ընտրություններ են անցկացվել. «1150-ի կարգի Կարեն Մանուկյանինն է, իմը՝ 700-ի կարգի: Մարդը հաղթել է: Շրջկենտրոնից չորս թեկնածու է դրել, մեկը ես, մյուս երեքը՝ սարքած: Ես պարտվել եմ, Մանուկյանը հաղթել է: Սարքած գործ է, սարքվել է, մարդը հաղթել է, ուրախությամբ աշխատի, ժողովրդի համար աշխատի, խնդիր չկա, առավոտյան առաջին շնորհավորողը ես կլինեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ