Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսի ճանապարհը եւ Հայաստանը

Փետրվար 17,2019 23:56

Հազարավոր տարիների ընթացքում ոչնչացել են բազմաթիվ  ազգեր, քաղաքակրթություններ ու պետություններ: Անփոփոխ է մնացել միայն Մետաքսի մեծ ճանապարհը՝ արևելքն ու արևմուտքը կապող օղակը:

Դեռ 2013 թ.-ին այն նոր շունչ ստացավ.  Չինաստանն առաջ քաշեց «Նոր Մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» հայեցակարգը, որի նպատակն էր  ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով ձևավորել «Նոր մետաքսի ճանապարհ»-ը՝  Շանհայից մինչև Բեռլին: Այս հայեցակարգը փետրվարի 17-ին միջոցառման շնորհիվ իրար էր միահյուսել հայկական և չինական մշակույթները:

Այն տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում  և նվիրված էր Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության յոթանասուն ամյակին և «Նոր մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» հայեցակարգին: Միջոցառման ընթացքում հայ նկարիչներ Անդրեյ Շուգարովի, Կայծ Վանիկյանի, Տիգրան Սմբատյանի և Փայլակ Վանիկյանի  ցուցահանդեսն էր: Ներկաների համար կատարեցին չինարեն և հայերեն երգեր, ցուցադրվեցին հայկական և չինական ազգային հագուստները:

Միջոցառման կազմակերպիչ Իզաբելլա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակը հայ-չինական հարաբերությունների ամրապնդումն է:
«Միջոցառումը առաջինը չէ, և այսպիսի ծրագրերը շարունակական են լինելու: Մեր նպատակն է հայկական կողմին «Նոր մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» հայեցակարգի մասին իրազեկելը: Օրինակ՝ հարևան պետություն Վրաստանն արդեն միացել է այդ ծրագրին և ստացել է 6 մլդ դոլլարից ավելի գումար իր ճանապարհները վերանորոգելու համար: Եվ ես ցավում եմ, որ մեր հայկական իշխանությունները մի քանի տարի արդեն և այսօր ևս  չեն ներգրավվում այդ շրջանակներում, չեն օգտագործում հայ-չինական հարաբերությունները»:

Միջոցառման ավարտին հյուրերն իրենց ցանկությամբ բեմ էին բարձրանում և հայտնում իրենց կարծիքը ցուցահանդեսի, միջոցառման վերաբերյալ: Նրանք նույնպես կարևորում էին Նոր մետաքսի ճանապարհը հայ-չինական հարաբերությունների ամրապնդման հարցում:

Սառա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728