Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը

Փետրվար 17,2019 20:43

Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում աշխատանքի  անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում լրացուցիչ պարզաբանել հետևյալը․

Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։

Հարություն Մաշադյանը ծնվել է 1995 թ․-ին։
2010 թ․-ին   Հարություն Մաշադյանը ավարտել է  թիվ  35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2013 թ․-ի հուլիսի 2-ին  զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015 թ․-ին։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016 թ.-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով  բակալավրի որակավորում։
2017 թ.-ին սահմանված կարգով  ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017 թ.-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։ 2018 թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։
2019 թ․-ի  փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։

Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն  Մաշադյանի տարիքին, նշենք, որ 2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին։

Այսինքն տարիքային ցենզ նախատեսված չի եղել:

Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018  թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության  մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ  հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ:

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728