Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։
Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության մեծ հնարավորություններ և Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության ու մատակարարման հարցում։
Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։
Իր հերթին Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Հայաստանի նախագահին հրավիրել է այցելել Կատար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
(քիչ մը լեզուաբանութիւն նախագահի համար 🙂 )
ՍԽԱԼ Է՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով
ՃԻՇՏ Է՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՈՐԸ
ՅԳ. ՔԱԹԱՐ (Կատար 🙂 ) ԱԳՆ-ին պիտի ասենք, որ պաշտօնական աղբիւրներում էլ երկրի հայերէն անունը փոխի:
Շնորհակալություն մեկնաբանության համար