Այսօր «Լոֆթի» եւ «Անտարեսի» նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումն էր կազմակերպվել, որին մասնակցում էր նաեւ հեղինակը՝ վարչապետը:
Քննարկման բանախոսները խոսեցին այն մասին, որ գրքում զգացվում է այլ գրողների ազդեցությունը: Փաշինյանը բացատրեց, թե ինչից է դա. «Շատ դիպուկ նկատվեց «թխոցին»: Ինչպես սենյակում փակված՝ Արեշում, ճամփորդել ամբողջ աշխարհում: Միակ տարբերակը գիրքն է եւ գրականությունը: Ըստ էության, ամբողջ ճամփորդությունների շարքը ընթերցանությունների շարք է, գրքերի շարք է, երկխոսություն է հերոսների հետ»,- ասաց վարչապետը՝ թվարկելով, թե որ գրքերն է այդ ընթացքում կարդացել՝ Կաֆկա, Հեմինգուեյ, Եզովպոսի առակները, Թումանյան, Սքոթ եւ այլն:
Նա ասաց, որ երբ 2018-ին իրեն առաջարկել են հրատարակել գիրքը, ինքը, հասկանալու համար՝ արժե՞ տպագրել, թե՞ ոչ, նորից ընթերցել է այն. «Ընթերցման արդյունքում է, որ ծնվեց «Չար տնակի» հեքիաթը, որի կոնտեքստը նրանում է, կարծես ԱԺ-ի շենքը «Ելք» խմբակցության ղեկավարի կամ ԱԺ-ի կաբինետը խժռել է բոլոր այն արժեքները, որն այստեղ նկարագրված է, ինքը կերել է իմ հիշողությունն այն իմաստով, որ ես չհիշեմ, թե որն է առաքելությունը, այն խնդիրը, որը պետք է լուծվի: Գրքի ընթերցումը վերակենդանացրեց, որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ էդ չի իմ գործը, որ էս կաբինետում նստած լինել ընդդիմադիր պատգամավոր, որ վեր կենա, սուր ելույթներ ունենա, մի մասն ասի, որ այ, էս պայմանավորված է հաստատ, դրա համար թատրոն է խաղում, մյուս մասն ուրիշ բան ասի…
Պարզ էր, որ պետք էր գործողություն, իհարկե, գիրքը ինձ գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ: Շատ հնարավոր է, որ այն, ինչ այստեղ գրված է, հնարավոր է պարզվի, որ ինքը շարունակական լինի, երկրագնդի նման ուղեծրով պտտվի, որովհետեւ գրքում կա մի գլուխ՝ ի՞նչ է անունդ բանտապահ: Այդ գլուխը նկարագրում է, որ գլխավոր խմբագրի իմ աշխատասենյակում էլ ես բանտում եմ, ինչ-որ տեսանելի եւ անտեսանելի բանտապահներ կան, հետո, երբ ես ճամփորդում եմ, ինձ հետ էդ խցիկը՝ բանտախուցը քարշ եմ տալիս ամբողջ աշխարհում, հետո բանտախցում ես էլի բանտախցում եմ ու հիմա, անկեղծ ասած, մի քանի օր առաջ ես մտածում էի, որ ես էլի բանտախցում եմ: Հիմա առավել, քան երբեւէ նախկինում, որովհետեւ հիմա ես գտնվում եմ մի տեղ, աշխատում եմ մի կաբինետում, որտեղ նույնիսկ հնարավոր չի պատուհանը բացել, գլուխը հանել եւ մաքուր օդ շնչել:
Իմ դռների մոտ անընդհատ, ուր գնում եմ, լինում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ եւ այստեղ է, որ այդ պատկերը առավել հիշարժան է դառնում, եթե ես ձեզ ասեմ, որ հիմա իմ ընկերներից մեկը, երբ ես բանտում էի, աշխատում էր «Երեւան կենտրոն» քրեակատարողականում ու ամեն օր դուռը բացում էր, ինձ ուղեկցում էր քննության եւ հենց հիմա ինքը աշխատում է իմ թիկնազորում եւ շարունակում է ինձ ուղեկցել: Ես ամեն օր երբ իրեն տեսնում եմ ինձ ուղեկցելիս, ինքս ինձ հարց եմ տալիս…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
(քիչ մը լեզուաբանութիւն վարչապետի համար 🙂 )
Աւելի գրագէտ է ասել «եզոՎպոս»՝ Վ-ով, որովհետեւ յունարէնի Αίσωπος-ում օմեգա տառը (ω, երկար օ) հայերէն տառադարձւում է «-ՈՎ-»:
Օրինակ՝ Thomas (Թոմաս) անունը: Քանի որ յունարէնում օմեգայով է գրւում (Θωμάς)՝ հայերէն դառնում է «թՈՎմաս»: