Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է Т-90 МС նորագույն տանկի փորձարկման կադրերը: Սա Т-90 մոդելի տանկի արդիականացված տարբերակն է, որը, աղբյուրի փոխանցմամբ, արտահանման շուկա է մուտք գործելու արդեն փետրվարին: Т-90-ն էլ ռուսական բանակի հիմնական մարտական տանկն է, իսկ դրա արդիականացված մոդելը, ըստ TvZvezda-ի, մրցակիցներ չունի եւ երրորդ սերնդի մշակումների շնորհիվ՝ ունի հակատանկային միջոցների հանդեպ պաշտպանվածության բարձր մակարդակ: Т-90-նն էլ իր հերթին Т-72Б տանկի արտիականացված մոդելն է: 2001-2010 թթ. այն համարվել է ամենավաճառված մարտական տանկն աշխարհում եւ ներառված է 9 երկրի զինված ուժերում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ