Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Մենք չենք տեսնում այն տնտեսական հեղափոխությունը, որ հռչակվել է»․ Ա1+

Փետրվար 16,2019 13:25

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով դեկտեմբերին գրանցված 6,4 տոկոս տնտեսական աճը լավ է։

Մետաղական արդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ անկում է տեղի ունեցել։

Իսկ գյուղատնտեսության նախարարության վերացումն արդեն իսկ նախանշում է, որ գյուղոլորտում հետագա զարգացումները հարցականի տակ են։

Միքայելյանի համար տարակուսելի է այն հանգամանքը, որ կառավարության ծրագրում տեղ գտած մոտ 450 կետերում ժամկետները բացակայում են, այսինքն՝ չկան այն ամսաթվերը, թե մինչև երբ է ինչ-որ բան իրագործված լինելու։

Ներառական տնտեսական աճի բնագավառում Միքայելյանը 3 խնդիր է տեսնում։ Հարկային տոկոսադրույքի համահարթեցման պարագայում անհավասարությունը կաճի, քանի որ աղքատ և հարուստ նույն չափով հարկերը կվճարեն։

Հարկային նոր օրենսգրքի ընդունման հետևանքը կլինի սոցիալական անհավասարության խորացումը։

«Մենք չենք տեսնում այն տնտեսական հեղափոխությունը, որ հռչակվել է», – շեշտեց քաղաքագետը։

Համեմատելով Կարեն Կարապետյանի ծրագրի հետ, Հրանտ Միքայելյանը նշում է, որ նախորդ կառավարության ծրագրում կար 1100 կետ և այդ ծրագրում շատ դեպքերում աշխատանքների կատարման ժամկետները նշված են եղել։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728