Հատված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ելույթից Պոլսո պատրիարքարանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների առաջ, որպես թավշյա հեղափոխությունից հետո իրենց այցելած կառավարության առաջին անդամ։
«Այնպես է ստացվել, որ ես կառավարության առաջին անդամն եմ, որ եղել է այստեղ մայիսից հետո, և դա ինձ համար մեծ պատիվ է: Երևի տեղյակ եք, որ Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փսփոխություններ են լինում, և երեկ եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի ընդունումը: Ես և իմ գործընկերները պետք է լծվենք այն աշխատանին, որը խոստացել են հայ ժողովրդին:
Առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել: Շատ եմ կարևորում նաև Թուրքիայի հայ համայնքի դերը: Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից:
Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի, այլ կարիք ունի զարգանալու և հարստացնելով այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնեն այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/261364964764659/?v=261364964764659
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ