Սիրիա առաքելություն ուղարկելու խնդիրը բավականին լուրջ քննարկումների առարկա դարձավ։ Անգամ ԱՄՆ կառավարությունից որոշակի վերաբերմունք ցուցաբերեցին՝ պարզ հասկացնելով, որ չեն խրախուսում Հայաստանի նոր իշխանությունների քայլը։ Ձեր կարծիքով, այս բուռն քննարկումների պատճառը ո՞րն է՝ մենք չպե՞տք է գնայինք զորամիավորում ուղարկելու քայլին՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանին։
«Ոչ եւ նորից՝ ոչ, Դուք սխալվում եք․ այն ոչ թե զորամիավորում է, այլ` մարդասիրական առաքելություն, պետք չէ միտումնավոր շեղել բուն առաքելությունից»: Բոլոր դեպքերում, Դավիթ Տոնոյանն ասաց, որ եթե հարկ լինի ռազմական միավոր ուղարկել Սիրիա, մենք դա կանենք` օրենքի տառին համաձայն։
«Ես չեմ գտնում, որ ինքը ճիշտ արեց, որ այդ երկրորդ մասն ասաց։ Բայց հիշենք` ինչ ասաց ինքը դրանից առաջ՝ մենք ուղարկել ենք մարդասիրական առաքելություն, բայց եթե զորամիավորում ուղարկելու անհրաժեշտություն լիներ, ապա դրա համար կամք կա, եւ դրա համար կստեղծվեր իրավական բազա։ Ես իր տեղը լինեի, շատ զգույշ կլինեի եւ երկրորդ մասը չէի ասի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում