Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնակենտրոնությունը ծնվում է, երբ մեկ մարդու վարկանիշի հաշվին ձևավորվում է մի ողջ քաղաքական էլիտա․ «Փաստ»

Փետրվար 16,2019 12:25

Կոմունիստական կուսակցության համապետական և տեղական համագումարներին կոմկուսի ղեկավարների ելույթների սղագրություններում անընդհատ ներկա էր «բուռն երկարատև ծափահարություններ, որոնք վերածվում են օվացիայի» ձևակերպումը: Մի բան է, իհարկե, որ բուն ելույթի ժամանակ են հնչել պարբերական ու կարգապահ ծափահարություններ, մի բան է դրանց արձանագրումը` սղագրման տեքստով:

Նոր իշխանության քաղաքական առաջին դեմքերի ելույթները սղագրողները, հուսանք, առաջիկայում չեն ստանա հրահանգ օգտագործել այս ձևակերպումը: Այդպիսի մտավախություն կա` հաշվի առնելով վերջին երեք օրերին Նիկոլ Փաշինյանի և այլոց ելույթների ընթացքում հնչող ծափահարությունները:

Նիկոլ Փաշինյանն ասում է` որտե՞ղ եք տեսնում անձնակենտրոնություն, անձի պաշտամունք: Այստեղ, պարոն Փաշինյան: Երբ հումորի անվան տակ մատուցվող ոչ այնքան հումորային ձևակերպումները ընդհատվում են ձեր կուսակիցների ծափահարություններով: Երբ ձեր բարձր վարկանիշի շնորհիվ Ազգային ժողովում հայտնված պատգամավորները անընդհատ հղում են կատարում ձեզ` վարչապետն ասաց, վարչապետը ճիշտ է, վարչապետին սխալ եք հասկացել, վարչապետի խոսքերը մի խեղաթյուրեք:

Եթե անձապաշտություն չէ, ապա ի՞նչ է պատգամավորներից մեկի այն ձևակերպումը, թե ծրագրի փոխարեն գրեիք` լավ է լինելու, ես կողմ կքվեարկեի: Կողմ կքվեարկեր հանուն ինչի՞, որովհետև հավատում ու վստահում է անձին, անձին գերադասում է քաղաքական փաստաթղթից:

Անձնակենտրոնությունը պարտադիր չի ծնվում հրահանգով կամ որոշմամբ: Անձնակենտրոնությունը ծնվում է այն ժամանակ, երբ մեկ մարդու վարկանիշի հաշվին ձևավորվում է մի ողջ քաղաքական էլիտա, որի ողջ արժանիքը պարզապես այդ մեկ մարդուն հնարավորինս մոտ և հնարավորինս ճիշտ տեղում ու ժամանակին կանգնած լինելն է եղել:

Չեն կարող այդ մարդիկ չլինել անձնակենտրոն, չեն կարող չփառաբանել ձեզ, չծափահարել, ձեր անձն է նրանց քաղաքական երկարակեցության երաշխիքը:

 

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728