Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն գոնե փորձում էր ինչ-որ ձևականություն պահպանել․ «Փաստ»

Փետրվար 16,2019 11:45

Քաղաքական բանավեճի մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է: Այնպիսի տպավորություն է, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունները, որոնք իշխանական թիմը հեղափոխություն է անվանում, չեն ազդել քաղաքական բանավեճի մշակույթի մակարդակի վրա: ԱԺ-ում կառավարության ծրագրի շուրջ քննարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք էապես չէն տարբերվում նախորդ տարիների քննարկումների մակարդակից: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Այն տպավորությունն էր, որ ընդամենը իշխող քաղաքական ուժի անունը և մարդիկ են փոխվել, իսկ ընդդիմության քննադատության նկատմամբ նրանց վերաբերմունքն ամբողջովին նույնն է մնացել: Ավելին, նախկինում այդ առումով ՀՀԿ-ն գոնե փորձում էր ինչ-որ ձևականություն պահպանել: Այս քննարկումների ժամանակ իշխող ուժն անգամ այդ ձևականությունը չէր պահպանում, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ իրենց համար այս պահին թշնամի են ընտրել ԼՀԿ-ին: Պահվածքը, շատ դեպքերում, ուղղակի հարիր չէր Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, որի մասին նշում է նույն իշխող թիմը»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս մակարդակն իր խորքային պատճառն ունի:

«Հայաստանում կառավարման փիլիսոփայությունը չփոխվեց: Վերջին 10 տարվա ընթացքում ստեղծված քաղաքական կառավարման համակարգի փիլիսոփայությունը եսակենտրոն իշխանական համակարգն էր:

Թե՛ կառավարության ծրագրի շուրջ քննարկումներից, թե՛ կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի նախագծից տեսնում ենք, որ այսօր ևս այդ փիլիսոփայությունը չի փոխվել: Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»-ն է փոխվել, առաջ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ «ես» է: Իսկ երբ եսակենտրոն է լինում, միշտ «ես»-ին ենթակա գործիչները «ես»-ին դուր գալու համար սկսում են արմատական քննադատության ենթարկել «ես»-ի թշնամիներին կամ այն մարդկանց, որոնց «ես»-ին թշնամի են համարում»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախկինում ՀՀԿ-ականները, այժմ էլ «Իմ քայլի» ներկայացուցիչներն են այդպիսի վարք դրսևորում:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728