«Մեր աղբյուրների տվյալներով՝ հայկական ներկայիս էլիտայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսանում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ: Ի դեպ, կրկին նշեմ, որ ես հղում եմ կատարում աղբյուրների, որոնց ես կարող եմ վստահել: Ըստ այդ տեղեկատվության՝ այդ ակումբի կազմում է և՛ ՀՀ պաշտպանության նախարարը, և՛ պարոն Փաշինյանի տիկինը, և՛ հայկական ներկայիս իսթեբլիշմենթի մի շարք այլ ազդեցիկ ներկայացուցիչներ:
Այս ոչ պաշտոնական ակումբը, բրիտանական դեսպանատան հովանու ներքո, մեղմ ասած, չի կարող խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է՝ որպես իր հետագա քաղաքականության ռազմավարական ուղղություն: Ուստի մենք Հայաստանի հետ հարաբերությունների որակը գնահատելու ենք միմիայն պրակտիկ գործողություններով, և ոչ՝ խոսքերով:
Գործը, քայլերը, դիրքորոշումն ամենալավ ցուցիչն են լինելու, դրանք Հայաստանի հետագա ընթացքի վեկտորի ամենալավ ցուցիչն են լինելու»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» (Ազգային պաշտպանություն) ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
Նա նաև հավելել է, թե Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները շարունակվեն այն խորությամբ, ինչ եղել են, ռազմավարական գործընկերության բնույթը պահպանվի, բայց «Երևանի` երկու աթոռին նստելու փորձերը միանշանակորեն դրական չեն ընդունվելու Մոսկվայի կողմից, և Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում
Կորոտչենկոն այն քաղաքական մեկնաբանն է,ով ամբողջ Ռուսաստանը հանել է աշխարհի մյուս մասի դեմ և ընդհակառակը՝աշխարհի մյուս մասը Ռուսաստանի դեմ….:Այնպես որ քարավանը քշեք….