Հայաստանի նոր ղեկավարության հետ, որը վայելում է ժողովրդի աջակցությունը, Ռուսաստանը պետք է արդյունավետ երկխոսություն ծավալի: Մենք չպետք է սխալ քայլերով հայերին դրդենք ԱՄՆ-ի եւ արեւմուտքի գիրկը: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի փորձագետ, պատմագիտության դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի դիվանագիության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիկոլայ Պլատոշկինը:
Նրա հիշեցրել է, որ Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, հայ-թուրքական սահմանը պահպանում են ռուսաստանցի սահմանապահները, Ռուսաստանում բնակվում են շուրջ երեք միլիոն հայեր: «Ես այս հարցում ունեմ հստակ ընդգծված ռուսաստանամետ մոտեցում: Ես չեմ կարող ուղղակի ընդունել այն հայտարարությունները, որ Հայաստանում տեղի է ունենում երկրորդ Ուկրաինա, որտեղ շուրջ տասը հազար մարդ մահացավ: Ի՞նչ է, մենք նույն բանն ուզո՞ւմ ենք Հայաստանում», – հարցադրում է կատարել բանախոսը:
Պլատոշկինը հիշեցրել է, որ Հայաստանում անցած տարի մարդիկ դուրս եկան փողոց եւ հեռացրեցին օլիգարխիկ ռեժիմը, որը թաքնվում էր պրոռուսական հովանոցի տակ:
«Միայն թաքնվում էր այդ հովանոցի տակ, սակայն երբեք ռուսաստանամետ չի եղել այդ ռեժիմը: Իրականում անտեղ բոլոր ռուսաստանամետ գործիչները բանտերում էին: Իսկ մեր ղեկավարության շրջանում սկսվեցին հնչել հայտարարություններ, թե բա այնտեղ մեր մարդն էր, որը Գազպրոմում էր աշխատում եւ այլն, իսկ հիմա ամեն ինչ առանց մեզ արեք», – ընդգծել է փորձագետը եւ զարմանք հայտնել, որ ՌԴ ղեկավարությունն իր չկշռադատված գործողություննեով կարող է Ռուսաստանին շատ բարեկամաբար տրամադրված հայերին դրդի դեպի ԱՄՆ-ի գիրկը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում