Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով Mercedes S-Class-ով: Նրան ուղեկցում էր ՊՊԾ-ի համարներով Nissan-ը՝ առկայծող փարոսիկներով, որով շրջում էին Մարգարյանի թիկնապահները։
Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չունի անվտանգության աշխատակիցներ, անգամ վարորդից չի օգտվում՝ հաճախ ինքն է վարում ծառայողական մեքենան։ Երբեմն վարում է նախորդից մնացած Mercedes-ը, բայց ավելի հաճախ՝ Nissan Qashqai մակնիշի կոմպակտ մի քրոսովեր։ Երեկ նա Holiday Inn հյուրանոցի բացմանն այդ մեքենայով էր եկել, մեքենան կանգնեցրել էր մի քանի փողոց այն կողմ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում
ԿԱՐԳԻՆ տղայ է
/բառախաղ 😊/
ԿԱՐԳԻՆ է, որովհետև գեղցի չի /խնդրում եմ չշփոթել գյուղացու հետ/: ՈՒ թող Երևանի կենտրոնում ծնված գավառամիտ գեղցիները օրինակ վերցն են:
Հ. Գ. Հաստատ վերարկուն էլ չեն պահում, ինքն է հագնում:
Լավ կլիներ Տարոնի մեքենան էլ ծախեր ու այդ դրամը օգտագործեր մի կարեւոր նպատակի: