Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության հայտարարությունները ոչ ադեկվատության խնդիր ունեն․ «168 ժամ»

Փետրվար 16,2019 10:45

Ըստ ամենայնի, իշխանությունները լավ չեն հասկացել իրենց առաքելությունն ու գործառույթների շրջանակը։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ ադեկվատության խնդիր ունեն։ Ոչ ադեկվատությունն այդ արտահայտվում է՝ ինչպես նրանց՝ իրենց պաշտոններին ոչ հարիր վարքագծում, այնպես էլ՝ հայտարարություններում։ Հատկապես հասարակությանն ուղղված հայտարարություններում։

Երեք օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում էր հեղափոխել իրենց մտածողությունը, հաղթահարել աղքատի հոգեբանությունը։ Երեկ էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար քաղաքացիներին հորդորել… ոտքով շատ քայլել։ «Կարևոր է, որ ամեն մեկն իր հերթին՝ հնարավորինս քաղաքն ազատի մեքենայից: Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին, որ, եթե ինչ-որ տեղ են գնում, որտեղ հնարավոր է մի քիչ ոտքով քայլել, ապա ոտքով քայլեն»,- հայտարարել է Հայկ Մարությանը:

Հանճարեղ է։ Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու համար կարելի է ոտքով քայլել։ Արժե ընդհանրապես արգելել տրանսպորտային միջոցների շարժը, այդ դեպքում տրանսպորտային խնդիրը կլուծվի 100 տոկոսով։ Նույն տրամաբանությամբ կարելի է ամբողջությամբ հաղթահարել նաև աղքատության խնդիրը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Չի՛ կարելի ամբոխավար լինել։ Ես լսել եմ ողջ հարցազրոյցը եւ պէտք է ասեմ, որ շատ ողջունելի մտքեր կային, այդ թւում Երեւանի կենտրոնի բեռնաթափելու հարցում (փոքր կենտրոնի երթեւեկի սահմանափակում եւ այլն)։

  2. Կարո Մելիքյան says:

    168 ժամ. ՝ ավելի լավ է լինել անկախ՝ քանց թե անկապ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728