Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողը չպետք է թելադրի, թե մենք որտեղ անենք, ինչ անենք, ինչի համար անենք»

Փետրվար 16,2019 14:30

«Երբ մենք ասում ենք հեղափոխություն, նկատի ունենք, որ կապիտալը, փողը չի առաջնային գործոնը, այլ մարդու ստեղծարար ունակությունը: Մենք փոխում ենք աշխարհում դրվածքը տնտեսության զարգացման: Փողը չպետք է թելադրի, թե մենք որտեղ անենք, ինչ անենք, ինչի համար անենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Ըստ նրա՝ եթե մարդը նկարիչ է, պետք է կարողանա նորմալ ապրել, ոչ թե սովամահ լինել, ու մարդիկ պիտի սիրով աշխատեն, ոչ թե ստիպված. «Եթե իր գործը սիրի, դրանից հաճույք ստանա, մենք կունենանք երջանիկ հանրություն: Եթե մեծ ընկերություններն ասում են՝ հանքարդյունաբերություն ենք զարգացնում, ձեզ 300 հազար կտանք, եկեք աշխատեք ու բերաններդ փակեք՝ էս չի մեր նպատակը:

Էական չի՝ տնտեսական աճը 5 տոկոս կլինի, թե մինուս 10, որովհետեւ մեր նպատակը մարդու զարգացումն է»: Նա ասաց, որ կառավարության ծրագրում կարող էին տնտեսական աճը 20 տոկոս գրել. «Այդ դեպքում ի՞նչ էին անելու ընդդիմախոսները, 5 ենք գրել, ասում են՝ քիչ է, 20 գրեինք՝ շատ է»: Նրա խոսքով՝ 20 տոկոս կարող էին գրել, մեկ տարում մի 15 հատ ոսկու հանք բացել, մեծ ներդրումներ բերել, 2 տարվա ընթացքում աճ ունենալ, բայց 10 տարի հետո նորագոյացություններով աշխարհում առաջին տեղում կլինենք, դա՞ ենք ուզում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728