Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդանոցների աթոռներին ենք լուսացնում»

Փետրվար 16,2019 12:30

«Առավոտում» էին Սվետա Դավթյանն ու Կարինե Ավետիսյանը: Մայր ու ու դուստր:

63-ամյա կնոջը ծեծել էին: Գլխին վնասվածքներ կային:

Գավառից հինգ տարի առաջ Երեւան են եկել, մասնակցել նախկին նախագահի տան դիմաց կազմակերպված ցույցերին: Այդ օրվանից նրանք Գավառ չեն վերադարձել, քանի որ տեղի ոստիկանները նրանց փորձել են «վերցնել», «գիժ» են համարում, եւ ամեն գնով, ինչպես նրանք են ասում, փորձում են տանել հոգեբուժարան:

Առերեւույթ հիվանդները խոսում են հասկանալի, պարզ: Կյանքի դառնությունները չճաշակած մարդու համար խորթ է այն, որ նրանք են ասում. «Ստիպողաբար մեզ տարան հոգեբուժարան, այնտեղ ծեծեցին, որպեսզի իմանան՝ գի՞ժ ենք, թե՞ ոչ»:

Որտեղ են բնակվում, կհարցնեք դուք, ինչպես հարցրեցի ես: Պատասխանում են՝ հիվանդանոցների աթոռներին: Օգնում են հիվանդների հարազատներին, որոնք գիշերն անցկացնում են հիվանդ հարազատներին սպասելով:

Նրանք կացարան չունեն, մայրը չգիտի, թե արդյոք իր հաշվին կա՞ թոշակ, չէ՞ որ կենսաթոշակառու է, զրկված են տարրական խնամքից, ուշադրությունից:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ, 

15.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728