Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվարությամբ էի համոզել դատապարտյալներին չսկսել մասսայական հացադուլներ»

Փետրվար 15,2019 21:35

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր կառավարությունը մերժեց իմ ներկայացրած փոփոխությունը Քրեական Օրենսգրքում, որով ես առաջարկում էի նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի 1 օրը հաշվակցել 1,5 օր։ Իմ առաջարկը պայմանավորված էր նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում: Բազմաթիվ քրեական գործեր կան, որոնց շրջանակում նախնական կալանքի տակ գտնվող անձինք, ամիսներով կամ տարիներով կալանավորված անձի կարգավիճակում սպասում են դատարանի վճռին, և հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման ավելի խիստ պայմաններ՝ գործող քրեական օրենսգրքի՝ պատիժների հաշվակցման մոտեցումն անթույլատրելի է և ոչ մարդասիրական: Ես որպես նախկին լրագրող եւ պատգամավոր, շարունակում եմ պնդել, Օսվենցիմը Հայաստանի նախնական կալանքի պահպանման որոշ վայրերի եւ մասնավորապես՝ Նուբարաշեն քրեակատարողականի համեմատ՝ լյուքս դասի հոթել է։

Կառավարության մերժման բովանդակությանը չեմ էլ ուզում անդրադառնալ, քանզի այն համարում եմ ոչ հիմնավոր։ Ընդամենը տեղեկացնեմ, որ ինձ շատ մեծ դժվարությամբ էր հաջողվել համոզել քրեակատարողական հիմնարկների կալանավորներին՝ այս հարցի հետ կապված մասսայական հացադուլներ չսկսել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728