Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ պարզ չէ՝ պետական համակարգից քանի աշխատակից է կրճատվելու, ինչքան գումար է խնայվելու

Փետրվար 15,2019 17:38

Առաջիկայում պարզ կլինի, թե պետական համակարգից քանի հոգի է կրճատվելու: Այսօր այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով,որ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում պարզ չէ՝ ինչքան գումարի խնայողություն են ունենալու, քանի մարդ է աշխատանքից ազատվելու եւ այլն: Նա ասաց,որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այդ հաշվարկներով է զբաղված:

Ըստ նրա, կառավարության աշխատանքների օպտիմալացումն առաջին հերթին գործընթացների արագացման ու արդյունավետության բարձրացման նպատակ ունի. «Սրանով արձանագրում ենք, որ կարևորագույն բանն այս պահին՝ ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»:

Աղաջանյանը վստահեցրեց, որ մտադիր են «օպտիմալացված աշխատակիցների» հետ կապ պաշտպանել: Նրանց տվյալներն, այսպես ասած,«գույքագրելու» են. «Եթե հետեւեցիք, վարչապետի կողմից սոցապ նախարարին հանձնարարական է տրվել, որպեսզի մանրամասն տեղեկատվություն գեներացվի ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Եվ այս պրոցեսի արդյունքում է, որ մենք օպտիմալացման հետեւանքով կրճատված աշխատողների, ինչպես նաեւ գործազրկության հարցը պետք է փորձենք լուծել: Եվ սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, բայց մենք այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»:

Էդուարդ Աղաջանյանը ասաց, որ պետական համակարգում լավ մասնագետներ ներգրավելու համար ներկա աշխատավարձերից տասնապատիկ ավելի բարձր աշխատավարձ պետք է վճարեն, սակայն այժմ չեն կարող:

Բայց ամեն ինչ անում են,որ պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնեն, որպեսզի մասնավոր հատվածում աշխատող լավ մասնագետներին կարողանան աշխատանքի առաջարկ անեն:

Ըստ նրա լավ մասնագետներին համակարգ ներգրավելու համար հայրենասիրական մղումները բավարար չեն:

Պարոն Աղաջանյանը նաեւ ասաց, որ ծառայողական մեքենաները կրճատելու մասին հանձնարարական է իջեցվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728