ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ.-ի ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով:
Պարտքի ներման գործընթացը ենթադրում էր ժամկետանց վարկեր ունեցող հաճախորդների հետ վարկի մնացորդի չափով հաշտության համաձայնագրերի կնքում և մինչև 5 տարի մարման ժամկետով նոր մարման ժամանակացույցի տրամադրում՝ հետևյալ վարկատեսակների գծով`
- սպառողական վարկեր՝ առանց գրավի ապահովվածության
- անշարժ գույքով ապահովված սպառողական վարկեր
- ապառիկ վարկեր
- վարկային գծեր
- ոսկու գրավով ապահովված սպառողական վարկեր
- վարկային քարտեր
Տույժերի ու տուգանքների ներման պարտադիր պայման է.
- ավելի քան 271 ժամկետանց օրերի առկայություն,
- 31.05.2018 թ․ դրությամբ վարկի անհուսալի ճանաչում,
- հաշտության համաձայնագրի կնքման պահին առաջին վճարման կատարում՝ համաձայն նոր ժամանակացույցի։
Արդյունքում, 2018 թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է մոտ 4000 հաճախորդների գծով 4600-ից ավելի ժամկետանց վարկերի տույժեր եւ տուգանքներ: