Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողների կողմից տրվող բժշկական փաստաթղթերը երբեմն լրացվում են օտարալեզու կամ անընթեռնելի ձեռագրով

Փետրվար 15,2019 15:54

Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների ահազանգերն ու դժգոհությունը առ այն, որ Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների կողմից տրվող բժշկական փաստաթղթերը, երբեմն, լրացված են լինում օտարալեզու` հիմնականում ռուսերենով, կամ լրացվում են անընթեռնելի ձեռագրով։

Խնդիրը, իհարկե, առկա է և, հատկապես, ավագ սերնդի բժիշկների մոտ կրում է սովորութային բնույթ, սակայն հարկ է նշել, որ գործող օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի հայերենով, իսկ առողջապահության բնագավառի մի շարք իրավական ակտերով հստակ պահանջվում է , որ բժշկական փաստաթղթերը վարվեն և քաղաքացիներին տրամադրվեն գրական հայերենով և ընթեռնելի ձեռագրով։ Մասնավորապես այդ մասին շեշտված է բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում, բնակչությանը պետպատվերով տրամադրվող բուժօգնության կարգերը հաստատող որոշումներում և բժշկական փաստաթղթերի լրացման հաստատված կարգերում։

Կարծում ենք մեկ անգամ ևս պետք է բուժաշխատողների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, և կոչ անել հարգել և պահպանել մեր երկրի օրենսդրությունը և ուշադրություն դարձնել իրենց կողմից լրացվող բժշկական փաստաթղթերի լրացման գործընթացի վրա։

Հավելենք նաև, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով այս խնդրով մտահոգ քաղաքացիների դիմումները, իր ուշադրության կենտրոնում է պահելու օրենսդրության պահանջների կատարման խնդիրը և կիրառելու է համապատասխան իրազեկման, կանխարգելման, վերահսկողական գործիքներ, իսկ թերությունները չշտկելու պարագայում` նաև պատժամիջոցներ։

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանք տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728