Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պետք է պատժվեն նախկին իշխանավորների հրահանգները կատարած դատավորները

Փետրվար 15,2019 14:55
datavor

Հեղափոխություն արած ժողովուրդն այլ ակնկալիքներ ուներ կառավարության ծրագրից` բոլոր ոլորտների հետ կապված։ Այս կարծիքն այսօր «Հոդված 3» ակումբում հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն`անդրադառնալով կառավարության ծրագրին: Ըստ նրա, իբրեւ հետհեղափոխական հասարակության կառավարության ծրագիրը շատ ավելի թույլ է արտահայտում հիմնական խնդիրները։

«Ծրագիրը եթե համեմատում ենք նախորդ կառավարության ծրագրերի հետ, ըստ էության, ունի նույն մոտեցումները`թե խնդիրների առաջադրման, թե այդ խնդիրների հնարավոր լուծումների օգտակար մեխանիզմների առումով։ Կարծում ենք, որ այն իրականությունը, որ մենք ունենք 2018 թվականի ապրիլից հետո, ճիշտ ձեւով տեղ չի գտել կառավարության ծրագրում։ Այդ ծրագիրը ոչ թե դեպի առաջ ու ժողովրդական զարգացման ուղղություն ունեցող երկրի կամ կառավարության ծրագիր է, այլ նախկին վիճակը հաստատելու ու ամրագրելու ծրագիր»,- ասաց նա։

Ամեն դեպքում, իրենք կառավարությանը ներկայացրել են գործողությունների փաթեթ՝ հույս ունենալով, որ գոնե կդառնա քննարկման առարկա, սակայն անակնկալի են եկել, քանի որ հետադարձ կապ չի եղել՝ ոչ կառավարության, ոչ որեւէ նախարարության կողմից։

Հայկուհի Հարությունյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության անդամները կառավարության ծրագրի արդարադատության եւ մարդու իրավունքների հատվածից երկու խնդիր են առանձնացրել՝ գործադիր իշխանության կողմից հրահանգված որոշումների բացառումը դատական համակարգում, անհատական մակարդակում կաշառքի բացակայությունը։ «Խնդիրները վաղուց կան եւ արձանագրվել են, բայց կարծես թե լուծումների ուղղությամբ անհամաչափություն ունի ծրագիրը, քանի որ ինստիտուցիոնալ լուծումներ չկան։ Օրինակ, ծրագիրը որպես այդպիսին չի անդրադառնում նաեւ դատավորների ներքին կարգադրության խնդրին։ Վճռաբեկ դատարանի ազդեցությանը, որի մասին տարիներ շարունակ անընդհատ բարձրաձայնվել է թե անհատ փաստաբանների, թե միջազգային կառույցների կողմից»,- ասաց կազմակերպության ղեկավարը` հավելելով, որ չկա դրույթ, թե ի՞նչ պատիժ պետք է սահմանվի այն դատավորների համար, որոնք նախկինում վճիռներ են կայացրել քաղաքական հրահանգով` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ գործադիր մարմինն ազդել է դատական համակարգի որոշումների վրա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728