Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Մազմանյանը` ի աջակցություն Հովհաննես Գալստյանի, հացադուլ է հայտարարել

Փետրվար 15,2019 14:07

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հայտնում է. «Այսօր, իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին, առավոտյան 10:00, Ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր ՄՀԵՐ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը»։

Հիշեցնենք, որ կինոռեժիսորի երկրորդ հացադուլն է:

2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար նրա՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց: Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսորը եւ համապրոդյուսերն է. «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրն է: Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88 մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին: 2016թ-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 15 մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանի ղեկավարությամբ, հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից։ Ըստ Գալստյանի, սակայն Ամիրյանը երաշխավորել էր վերցված գումարը վերադարձնել, բայց հրաժարական տվեց ու չկատարեց իր խոստումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728