Փետրվարի 13-ին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ Տավուշի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ չնայած սահմանագոտուն տրված հարկային արտոնություններին, ներդրումները մեծ ծավալ չեն կազմում, կան դրա առանձին օրինակներ եւ հավելեց. «Մենք պետք է դա դարձնենեք մասսայական պրոցես, շարժում, սահմանամերձ գոտիներում ներդրումներ իրականացնելու, բիզնես ծավալելու, բիզնեսը զարգացնելու գործընթացը պետք է լինի համահայկական շարժում, եւ մենք պատրաստ ենք մեր ամբողջ ձիրքը, ուժը եւ մեր ռեսուրսը ներդնել դրա համար: Մեր աշխատանքի արդյունավետության գնահատումն այլեւս կապված չի լինի վիճակագրական թվերի հետ, մեր աշխատանքների արդյունավետության գնահատումը հատկապես կապված է լինելու որակական արդյունքների հետ եւ առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում ժողովրդագրական վիճակի, տնտեսական ակտիվության ցուցանիշների հետ: Եվ մենք բոլորս պետք է լծվենք այդ խնդիրը լուծելու համար» :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ