Այսօր, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության օրակարգից զեկուցում էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, վարչապետ Փաշինյանն ասաց, որ այսօր հանրապետությունում հանցավորության հետ կապված խնդիր ունենք:
Վարչապետի խոսքով, համաներմամբ ազատ արձակվածները կրկին հանցագործություն են կատարում: Նիկոլ Փաշինյանը Արտակ Զեյնալյանին հորդորեց աշխատանքներ տանել պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմներ կյանքի կոչելու ուղղությամբ:
«Չենք կարող այդքան մեծ համաներումից հետո դրան գնալ, բայց պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,-ասաց վարչապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ