Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Սերժի ժամանակ ճնշումները մամուլի հանդեպ էին, հիմա մենք տեսնում ենք ճնշումներ նաեւ բլոգերների հանդեպ». Աղասի Ենոքյան

Փետրվար 15,2019 12:10

Այսօր «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ու Հայաստանի ժուռնալիստների միությունը քննարկում էին կազմակերպել ՀՀ-ում մամուլի հետհեղափոխական խնդիրների մասին:

Իր ելույթում «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, խոսելով հեղափոխությունից հետո մամուլի վրա ուղղակի ճնշումների մասին, հիշեցրեց, թե ինչից սկսվեց այս ամենը: Նա ասաց, որ այս տարվա սկզբից իշխանությունները խաշ կերան, դա հրապարակվեց ու տեղի ունեցան լայն քննարկումներ:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ դրանից հետո սկսեցին իշխանությունները խոսել ԶԼՄ-ների իրական սեփականատերերին հայտնաբերելու մասին, նույնիսկ իշխանական մի կարկառուն գործիչ հայտարարեց՝ «Մամուլը պատերազմ է հայտարարել իրենց»:

Ըստ Աղասի Ենոքյանի, հենց իշխանություններն են պատերազմ հայտարարում մամուլին: Հետո ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ պետք է պատժել ապատեղեկատվության համար, ինչը նույնպես վատ միտում է:

Աղասի Ենոքյանն անդրադարձավ նաեւ Yerevan.today-ի խմբագրությունում ստուգումներին, երբ համակարգիչները վերցրեցին ու տեւական ժամանակ չվերադարձրեցին, նա նշեց նաեւ news.am-ում ոստիկանության այցելությունների մասին, նաեւ նշեց, որ Armday կայքի հավատարմագրման համար պահանջեցին ֆինանսական հաշվետվություններ, Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանին կալանավորեցին, ինչը նույնպես խոչընդոտ էր ԶԼՄ-ի համար. «Նարեկ Սամսոնյանին հրավիրել էին 6-րդ վարչություն՝ բացատրություն վերցնելու ինչ-որ բողոքի վերաբերյալ: Նման խնդրի է բախվել Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանին էլ ԱԱԾ հրավիրեցին: Այստեղ մի լավ բան կա, ասում են՝ լրագրողներին այս ընթացքում չեն ծեծել: Չնայած, բանտում մահացավ Մհեր Եղիազարյանը, որը նույնպես լրագրող է»: Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը միջամտեց՝ ասելով, որ Եղիազարյանի դեպքը լրագրողական գործունեության հետ կապ չունի:

Ըստ Աղասի Ենոքյանի, երբ այս դեպքերի մասին լուսաբանվում է, դա նույնպես նախատեսվում է իշխանությունների կողմից, որովհետեւ դրանով մյուսներին ասում են, որ եթե չափն անցնեք, դուք էլ այդ օրի կլինեք. «Եթե Սերժի ժամանակ ճնշումները մամուլի հանդեպ էին, հիմա մենք տեսնում ենք ճնշումներ նաեւ բլոգերների հանդեպ: Իշխանությունները ադապտացվում են նոր երեւույթներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728