Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ

Փետրվար 15,2019 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսունյոթերորդ

ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ

Քանի որ ժողովրդի երբեմնի սիրելի Սադոյան Արշակը մշտապես բարձր է գնահատում Պենտագոնի ու ԱՄՆ-ի աշխահաքաղաքականությունը, ինքնըստինքյան անձամբ Օբամային էլ է բարձր գնահատում՝ ինչպես որ ժամանակին Ռեյգանին, Բուշերին, Քլինթոնին ու մյուսներին էր  բարձր գնահատում, եւ վերադառնալով Հայաստանի առաջին նախագահին՝ պիտի կրկնեմ, որ անձնական ատելության տեսակետից վերջինս, թերեւս, Արշակի կյանքում բացառություն է, եւ չնայած Արշակն ամեն իրիկուն «Մարինոյում»  ռուսամետների հետ քյալլա է տալիս, եւ չնայած հաճախ իրար ամենավերջին բառերով են անպատվում, չեմ կարող ասել թե՝ Արշակը կոնկրետ որեւէ ռուսամետի անձամբ ատում է, եւ երեկ երեկոյան, երբ «Մարինոյում» Արշակին ասացի, որ իր մասին եմ գրում, Արշակը զարմացած ինձ հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ ես գրում», եւ երբ իրեն ասացի՝ «գրում եմ, որ աշխարհում մենակ Լեւոն Տեր-Պետրոսյանին ես ատում», Արշակն ավելի զարմացած ինձ հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ Լեւոնին ատում եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «զգացել եմ», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ սխալ ես զգացել», եւ Արիկն ասաց՝ «Արշակը Բաբիկին ա ատում», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Բաբիկին  էլ չեմ ատում», եւ Արիկն Արշակին հարցրեց՝ «Վանոյին էլ չես ատո՞ւմ», եւ Արշակը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Վանոյին նույնիսկ սիրում եմ», եւ Օրթախը քմծիծաղով Արշակին ասաց՝ «դու մենակ Ամերիկային ես սիրում» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «մեկ էլ՝ ձեր Լաքի շանը», եւ Ջավախյանը փռթկացնելով  ասաց՝ «Արշակն Ամերիկային էնքան շատ  ա սիրում, որ էդ սերը սաղ աշխարհին կհերիքի», եւ Կորյունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Արշակն Ամերիկային էնքան ա սիրում, ինչքան որ դու Ադրբեջանին ես սիրում», եւ Ջավախյանը թարս նայեց Կորյունին ու ասաց՝ «էլի սկսեցի՞ր անկապ բաներ դուս տալ»,  եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ «Քիրվա» պատմվածքը դու չես գրել», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «լափ էլ ես եմ գրել», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ էդ պատմվածքիդ համար ադրբեջանցիներից մրցանակ չես ստացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Կորյունին ասաց՝ «էդ մրցանակը ոչ թե ադրբեջանցիներից եմ ստացել, այլ՝ Կովկասյան ժողովուրդների բարեկամության կենտրոնից», եւ Կորյունը  փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «էդ երբվանի՞ց ա Ադրբեջանը Կովկասյան ժողովուրդների բարեկամության կենտրոն դառել» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարա՞ս բացատրես՝ հասկանանք»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728