Այս պահից ես իմ և «Տատիկիս վարսերը» ֆիլմի ճակատագիրը հանձնում եմ ամենաապահով, ամենահուսալի և Հայաստանում հիմա, ցավոք միակ վստահելի ձեռքերին՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ։
«Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրողների Հայտարարությունը աննախադեպ է միջազգային համատեղ ֆիլմարտադրության պրակտիկայում։ Օտարազգի ներդրողները դիմում են Հայաստանի պետական կառույցներին՝ հայկական ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու և հայ հանրությանը՝ ֆիլմին աջակցելու կոչով։
Անսալով իմ գործընկերների հորդորին ես նույնպես դիմում եմ՝
Ա․) Հայաստանի իշխանությանը՝ մի՛ խայտառակեք երկիրը, կատարեք պետական կառույցի կողմից միջազգային կինոնախագծի հանդեպ ստանձնած պարտավորությունը։
բ․) Հայաստանի հանրությանը՝ սատարե՛ք ֆիլմի ստեղծմանը, կատարեք նվազագույն ներդրում, որպեսզի մենք կարողանանք ապահովել Հայաստանի բավարար մասնակցություն և չկորցնենք միջազգային ներդրողներին։
գ․) ՀՀ իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների պարկեշտ հատվածին՝ սատարե՛ք ֆիլմին, շտկե՛ք ձեր գործընկերների թույլ տված սխալը, փոխանցեք ֆիլմին ձեր այս ամսվա աշխատավարձի ողջամիտ մի մասը։
Դ․) Հայաստանի գործարար խավին, բիզնես էլիտային՝ տվե՛ք հնարավորություն ավարտելու մի ֆիլմ, որն արդեն ունի միջազգային շուկայի երաշխիքներ և դեռ չնկարահանված, մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում։
Հասարակական աջակցությունը, օրինականությունից և տրամաբանությունից դուրս այս իրավիճակում, ֆիլմը փրկելու ամենաիրատեսական ուղին է։ Մենք սկսել ենք դատական գործընթաց։ Ներհայաստանյան, թե միջազգային դատարաններում, ֆիլմը վերահաստատելու է իր իրավունքներն ու պետությունը ստիպված է լինելու կատարել իր պարտավորությունը։ Ոչ կոմպետենտ չինովնիկների մեղքով, ցավոք, դա կրկնակի ծանր է նստելու հայաստանյան հարկատուի վրա։ Բայց դատական գործընթացը կարող է տարիներ տևել, ինչի արդյունքում ֆիլմը կքայքայվի։
ֆիլմի արտադրության ժամանակացույցով՝ մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված են նկարահանումների նախապատրաստական աշխատանքներ։ Այն պահին, երբ հասարակական աջակցության շնորհիվ մենք կապահովենք այդ աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսավորման նվազագույն շեմը, ես կդադարեցնեմ հացադուլը։
_
Ամերիա բանկ
1570051622660200 AMD
1570051622660101 USD
1570051622660146 EUR
«Տատիկիս վարսերը» ֆիլմի համար