Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Պապիկյանը համայնքապետերին հորդորեց արտերկրում գտնել հողերի տերերին

Փետրվար 14,2019 19:03

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 13-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արտերկրից Հայաստանում ներդնողներ կան, որոնց  հեկտարներով հող է հարկավոր, սակայն ազատ հողեր չկան:

Նախարարը հավելեց.

«Հողը չենք կարողանում նրան առաջարկել, որովհետեւ հողն ունի սեփականատեր, եւ այդ սեփականատերն իր հերթին չկա, որպեսզի հասկանանք՝  ինքը պատրա՞ստ է արդյոք այն վաճառել կամ վարձակալությամբ  տալ որեւէ մեկին, ինքը գտնվում է, օրինակ, Ռուսաստանի  Դաշնությունում: Հիմա մեր համայնքապետերի համար շատ կարեւոր է խնդիր է գտնել յուրաքանչյուրին, կապ հաստատել  տարբեր միջոցներով, ծանուցել, թե արդեն ինչքան ժամանակ է,որ հողն ըստ նշանակության  չի օգտագործվում:

Ես վստահ եմ, որ ինչպես դա եղել  է Հայաստանի մի քանի համայնքներում, մասնավորապես այդ հարցում վերջերս, խոշորացումից հետո, ակտիվ է Տաշիր համայնքը, երբ հարյուրավոր մարդիկ, պարզվել  է, որ իրենք  հրաժարվում են հողից, պարզապես նրանց հարցնել է պետք  այդ մասին,  ոչ թե նստել եւ մտորել, թե ինչպես հարկել այդ հողերը:  Կարելի է հողը վարձակալությամբ տալ որեւէ մեկին եւ դրանով պակասեցնել ապառքների այն քանակը, որ կա: Ես խնդրում եմ այս հարցում հետեւողականություն ցուցաբերել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728